BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Ծանր պարտություններ էին, ողջ անձնակազմը ծանր է տանում, բայց կա զանգված, որ ուզում է այդ պարտությունները․ Արմեն Մելիքբեկյան
09 Ապրիլ 2025

Ծանր պարտություններ էին, ողջ անձնակազմը ծանր է տանում, բայց կա զանգված, որ ուզում է այդ պարտությունները․ Արմեն Մելիքբեկյան

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այս րոպեներին ասուլիս է անցկացնում, որում անդրադարձել է նաև ազգային հավաքականին ու գրանցած արդյունքներին։

«2020 թվականին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր պատմության մեջ 1-ին անգամ որևէ մրցաշարում հաղթեց դա Ազգերի լիգայի C դիվիզիոնի իր խումբն էր։ Այդ ժամանակ արժանիորեն մեծարվեց հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը։ Այդ ժամանակ անտեսվեց ֆեդերացիան, մեր համար դա խնդիր չէր, բայց երբ հակառակն է լինում, երբ հավաքականն անհոջողություններ է ունենում ֆեդերացիան միշտ մեղավոր է»։

Ազգային հավաքականի վերջին արդյունքների ու հատկապես Վրաստանից կրած պարտությունների մասին՝

«Այո, մենք հասկանում ենք, որ դրանք շատ ծանր պարտություններ են, խոշոր հաշվով 2 պարտություն, հատկապես, հաշվի առնելով այն  փաստը, որ մինչ այդ մենք2 տարի խոշոր հաշվով պարտություն չէինք ունեցել և բոլորը՝ ֆեդերացիայի ողջ անձնակազմը, ֆուտբոլիստները, մարզչական անձնակազմը շատ ծանր են տանում այս պարտությունները, շատ ավելի ծանր, քան շատերը, ովքեր դրանց մասին անընդհատ գրում են։ Իրականում, կա մի զանգված, որոնք շատ ուզում են այդ պարտությունները տեսնել, որպեսզի հերթական նառիթը հանդիսաան՝ քննադատության։ Մենք մեր հերթին փորձում ենք հետևություններ անել դրանից։ Մենք գիտակցում ենք, որ բոլորը պատասխանատու են այս արդյունքների համար՝ ամբողջ թիմը, ֆուտբոլիստները, մարզիչները մեզ հետ միասին։ Դրա համար կան օբյեկտիվ պատճառներ։ Կան պատճառներ, որոնք այժմ վերլուծում ենք։ Մենք երկար զրույց ենք ունեցել հանդերձարանում, հաջորդ օրերին ֆուտբոլիստների ու մարզչական շտաբի հետ ու նորանշանակ մարզիչին, իհարկե, ժամանակ է պետք, բայց դրա հետ մեկտեղ նա արդեն որոշ լուծումներ է առաջարկել ու մեզ տվել գալիք անելիքների ծրագրերը»։

Նախորդ հոդվածը
Արմեն Մելիքբեկյանը հանդիպում է լրագրողների հետ. ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Հրաժարական չեմ տալու․ Արմեն Մելիքբեկյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։