Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09 Ապրիլ 2025

Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը նվաճեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը:

Ոսկե մեդալի համար պայքարում Հարությունյանը պարտվեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, ռուսաստանցի Զաուր Ուգուևին։ 

Հիշեցնենք, որ որակավորման փուլում հայ մարզիկի մրցակիցը բուլղար Ստիլյան Իլիև Յանչևն էր, որին Հարությունյանը հաղթեց 11։0 հաշվով։ Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 12:2 հաշվով ջախջախել էր մոլդովացի Լեոնիդ Կոլեսնիկին, իսկ կիսաեզրափակչում 5։2 հաշվով առավելության էր հասել Ալբանիայի ներկայացուցիչ Զելիմխան Աբակարովին։ 

Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
FFA MAFIA․ Երկրպագուների ակցիան՝ սուպերգավաթային խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Սուպերգավաթ․ Արարատ-Արմենիա - Փյունիկ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։