BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Մովսիսյանը կարծում է, որ Սպերցյանը պատրաստ է խաղալ Անգլիայում
10 Ապրիլ 2025

Մովսիսյանը կարծում է, որ Սպերցյանը պատրաստ է խաղալ Անգլիայում

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կարծիք է հայտնել ռուսական ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ «Լիդս» հնարավոր տեղափոխության մասին։

«Իհարկե, Սպերցյանը պատրաստ է Անգլիայ տեղափոխությանը։ Այո, Պրեմիեր լիգայում վազքը շատ է, բայց կարևոր է նաև խելացի վազելը։ Սպերցյանն ունի այդ խելքը: Նա այնպիսի դիրքում է խաղում, որ արագ կհարմարվի ու կվարժվի այս տեսակի ֆուտբոլին,- ասել է Մովսիսյանը։

Նրա խոսքով, Սպերցյանն ու «Կրասնոդարը» լավագույն լուծումը կգտնեն երկու կողմերի համար։

«Գալիցկին միշտ ազնիվ ու արդար է եղել իմ հանդեպ։ Նույնն էր մյուս խաղացողների դեպքում: Համոզված եմ, որ նույնը կանի Սպերցյանի պարագայում: Ճիշտ որոշում կլինի, եթե նա տեղափոխվի եվրոպական ակումբ»,- Մովսիսյանի խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ն։

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կարծիք էր հայտնել կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ Միլանի «Ինտեր» հնարավոր տեղափոխության մասին։ Նա դա անվանեց մեծ նորություն:

Սպերցյանն ավելի վաղ խփել է իր քառասուներորդ գոլը «Կրասնոդարի» կազմում՝ գերազանցելով ևս մեկ ակումբային ռեկորդ: «Ֆակելի» դեմ նրա գոլը յոթերորդն էր «Կրասնոդարի» հիմնական թիմում՝ խփված տուգանային ուղիղ հարվածից։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Մաուրիսիո Պերեյրայրին (6 գոլ):

Նախորդ հոդվածը
Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը
Հաջորդ հոդվածը
Վանը երկարաձգել է բրազիլացի պաշտպանի հետ պայմանագիրը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։