Բունդեսլիգան ներկայացնող ակումբը հետաքրքրված է Նաիր Տիկնիզյանի ծառայություններով| ԵՎՐՈ 2026․ Հայաստանի հավաքականը զիջեց Խորվաթիային՝ լքելով պայքարը| Հաջողություն մաղթեցի ֆուտզալի Հայաստանի հավաքականին․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)| ԵՎՐՈ 2026․ Հայաստան-Խորվաթիա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| ԲԿՄԱ-ն ու Գանձասարը ոչ-ոքի խաղացին| Նոան զիջեց Մոսկվայի Լոկոմոտիվին|
Հայտնի են Արսեն Չիլինգարյանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները
04 Փետրվար 2025 |  301

Հայտնի են Արսեն Չիլինգարյանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները

Արսեն Չիլինգարյանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Արարատը» կհանդիպի B խմբի հաղթող «Գանձասարին»: Կապանյան թիմը խմբային փուլում երեք անընդմեջ հաղթանակ է տարել:

Հիշեցնենք, որ «Արարատի» նախկին պաշտպան Արսեն Չիլինգարյանի անունը կրող մրցաշարի խմբային փուլում «Արարատը» հանդես է եկել մեծամասամբ հայ երիտասարդ ֆուտբոլիստներով, երեք խաղում տարել է մեկ հաղթանակ, երկու հանդիպում ավարտել է ոչ-ոքի և 5 միավորով զբաղեցրել է A խմբի երկրորդ հորիզոնականը:

«Արարատի» և «Գանձասարի» միջև կիսաեզրափակիչ հանդիպումը կկայանա փետրվարի 6-ին` 11:00-ին, «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում:

Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիա-2»-ը: «Ալաշկերտը» խմբային փուլում անցկացրած 3 խաղում տարել է 2 հաղթանակ և գրանցել է 1 ոչ-ոքի` խմբում զբաղեցնելով առաջին տեղը:


Նախորդ հոդվածը
Սլովանը երրորդն է Տարվա լավագույն թիմ անվանակարգում. Բարսեղյանը ստացել է մրցանակը
Հաջորդ հոդվածը
Լուկաս Սելարայանը վնասվածք է ստացել

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։