Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ամոյանն ու Ասլանյանը եզրափակիչում են․ Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար (տեսանյութ)
11 Ապրիլ 2025

Ամոյանն ու Ասլանյանը եզրափակիչում են․ Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար (տեսանյութ)

Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը սկսեցին հունահռոմեականները։

55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը քառորդ եզրափակիչում 9։0 հաշվով հաղթելով թուրք ըմբիշին, դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ 1։5 հաշվով զիջեց աշխարհի քառակի չեմպիոն, ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիին ու կպայքարի բրոնզե մեդալի համար։

63 կգ քաշային Կարեն Ասլանյանը, որի 30 վայրկյան էր անհրաժեշտ եղել կիսաեզրափակիչ դուրս գալու համար, այստեղ ևս պայքարն ավարտեց ժամանակից շուտ՝ 8։0 հաշվով հաղթելով ուկրաինացի Անդրեյ Սեմենչուկին։ Եզրափակիչում Ասլանյանի մրցակիցը թուրք Քերեմ Քամալն է։

77 կգ քաշային Մալխաս Ամոյանն էլ, նախ 9։0 հաշվով առավելության հասավ լեհ Մատեուշ Բերնատեկի, ապա 7-2 Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդրու Սոլովեիի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում Ամոյանի մրցակիցը Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանն էր։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ամոյանը առավելության հասավ 5։1 հաշվով՝ դուրս գալով եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը վրացի Ռամազ Զոիձեն է։

Տեսանյութերը՝ այստեղ։

Այսպիսով, վաղը Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կպայքարեն 2 հայ ըմբիշ։ Ավելի վաղ պայքարից դուրս մնացած Կարեն Խաչատրյանն ու Դավիթ Օվասապյանն էլ կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր՝ բրոնզե մեդալի համար։

Վաղը պայքարի մեջ կմտնեն Կարապետ Մանվելյանը, Սլավիկ Գալստյանը, Շանթ Խաչատրյանը, Սամվել Գրիգորյանն ու Արթուր Ալեքսանյանը։

Նախորդ հոդվածը
Մանվել Խաչատրյանը ջախջախեց թուրք ըմբիշին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Մեսսիի հրապարակումը՝ Թումո Կենտրոնի վերաբերյալ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։