BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Ըմբիշ Մանվել Խաչատրյանը պարտվեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում
12 Ապրիլ 2025

Ըմբիշ Մանվել Խաչատրյանը պարտվեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը ցավալի պարտություն է կրել Սլովակիայում ընթացող Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում։

Վճռորոշ գոտեմարտում Խաչատրյանը 1։3 հաշվով զիջել է վրացի Վախթանգ Լոլուային։

Մանվել Խաչատրյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 9:0 հաշվով ժամանակից շուտ առավելության էր հասել թուրք Էմրե Մուտլուի նկատմամբ։ Կիսաեզրափակչում, սակայն, Եվրոպայի բրոնզե մեդալակիրը 1։5 հաշվով զիջել էր աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ադրբեջանցի Էլդենիզ Ազիզլիին։

Այսօր ավելի վաղ ԵԱ-ի կիսաեզրափակչում պարտվել էր նաև Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։

Քիչ անց Եվրոպայի առաջնության չեմպիոնության համար կպայքարեն Մալխաս Ամոյանն ու Կարեն Ասլանյանը։

Նախորդ հոդվածը
Արթուր Ալեքսանյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար
Հաջորդ հոդվածը
Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի չորրորդ փուլի բրոնզե մեդալակիր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։