BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Խոակին Կապառոսը գլխավորեց Սևիլյան
13 Ապրիլ 2025

Խոակին Կապառոսը գլխավորեց Սևիլյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ստանձնել է «Սևիլյայի» ղեկը։

Այս մասին տեղեկացնում է իսպանական ակումբի մամլո ծառայությունը։

Սա 69-ամյա մասնագետի «Սևիլյան» գլխավորելու 4-րդ փորձն է։ Նա այս պաշտոնում աշխատել է նաև 2000-2005 թվականներին, 2018-ի ապրիլից հունիս և 2019 թվականի մարտից հունիս ամիսներին։

Հիշեցնենք, որ Կապառոսը Հայաստանի ազգային ընտրանու ղեկը ստանձնել էր 2020 ի մարտին ու այդ պաշտոնում մնացել մինչև 2022 ի սեպտեմբերը։

Նրա օրոք հավաքականը 26 խաղում տոնել էր 8 հաղթանակ, գրանցել 6 ոչ-ոքի և կրել 12 պարտություն։

Նախորդ հոդվածը
Բարսեղյանը հերթական գոլն է խփել Սլովանի կազմում (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի բրոնզե մեդալակիր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։