BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
Արարատը գոլառատ խաղում հաղթեց Ալաշկերտին (տեսանյութ)
18 Ապրիլ 2025

Արարատը գոլառատ խաղում հաղթեց Ալաշկերտին (տեսանյութ)

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Արարատը» ընդունել էր «Ալաշկերտին»։

Գոլառատ հանդիպումն ավարտվեց «Արարատի» հաղթանակով։ 2-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Քրիստոֆեր Բոնիֆեյսը։ Յուրի Մարտիրոսյանը 30-րդ րոպեին վերականգնեց հաշվի հավասարությունն, իսկ 1-ին կեսի վերջին րոպեին Սարգիս Մեթոյանը առաջ մղեց «Ալաշկերտին»։ 

Արարատցիները 2-րդ կեսում կարողացան հաղթանակի նժարը թեքել իրենց կողմ։ 59 ու 71-րդ րոպեներին Վալերիո Վիմերկատիի պաշտպանած դարպասը գրավեց Կեասեհ Բահը՝ 3 միավոր պարգևելեով իր թիմին։

Այս հաղթանակի շնորհիվ «Արարատը» շրջանցում է ԲԿՄԱ-ին ու այժմ 26 միավորով 7-րդն է։ «Ալաշկերտը» 17 միավորով 10-րդն է։

Հիշեցնենք, որ օրվա մյուս խաղում ԲԿՄԱ-ն կընդունի «Շիրակին»։


Նախորդ հոդվածը
ԲԿՄԱ-Շիրակ․ Մեկնարկային կազմերը․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Մնացական Աբրահամյանը ձախողեց բոլոր մոտեցումները Եվրոպայի առաջնությունում (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։