Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Արսեն Զախարյանը վերսկսել է մարզումները խաղադաշտում
23 Ապրիլ 2025

Արսեն Զախարյանը վերսկսել է մարզումները խաղադաշտում

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը սկսել է մարզվել խաղադաշտում։ Այս մասին հաղորդում է Match TV-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ աղբյուրի՝ Զախարյանը բարձր ինտենսիվությամբ վարժություններ է կատարում, սակայն ֆուտբոլիստը դեռ չի սկսել աշխատել թիմի հետ ընդհանուր խմբում։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Զախարյանը վնասվածքի կրկնության պատճառով վաղ է ավարտել մրցաշրջանը և կվերականգնվի մինչև ակումբի նախամրցաշրջանային հավաքի մեկնարկը։

Այս մրցաշրջանում Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում չորս հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: Transfermarkt-ի տվյալներով՝ 21-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո:

Նախորդ հոդվածը
Մխիթարյանը կոչ է արել միանալ ջահերով երթին
Հաջորդ հոդվածը
Հաղորդագրություն կուղարկեմ Մխիթարյանին, եթե Ինտերը հաղթի Չեմպիոնների լիգայում. Իվու

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։