Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Ադրբեջանը հայ մարզիկներին հրավիրել է մասնակցելու ԱՊՀ 3-րդ խաղերին. ՀՀ-ից ասում են՝ կքննարկեն և որոշում կկայացնեն
23 Ապրիլ 2025

Ադրբեջանը հայ մարզիկներին հրավիրել է մասնակցելու ԱՊՀ 3-րդ խաղերին. ՀՀ-ից ասում են՝ կքննարկեն և որոշում կկայացնեն

Ադրբեջանը Հայաստանին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին, որոնք անցկացվելու են օկուպացված Ստեփանակերտում և մի շարք այլ քաղաքներում, գրում է Tert.am-ը:

«Հայաստանը դեռ տեղեկատվություն չի տրամադրել Ադրբեջանում կազմակերպվելիք ԱՊՀ երկրների 3-րդ խաղերին մասնակցության վերաբերյալ»,- նշել է ԱՊՀ խաղերի ազգային կազմկոմիտեի ներկայացուցիչ Այգուլ Աղաևան։

Օկուպացված Ստեփանակերտից բացի, Խաղերն անցկացվելու են Գյանջայում (Գանձակ), Եվլախում, Մինգեչևիրում, Գաբալայում, Շեքիում, Գոյգոլում։

Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ այսօր ասել է, որ խաղերի մասնակցության հարցը կքննարկվի:

«Առաջիկայում կքննարկենք և որոշում կկայացնենք։ Դա կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում՝ անվտանգության միջոցառումներից։ Եվ կարծում եմ՝ որոշումները պետք է կայացվեն ամբողջական ինֆորմացիայի պարագայում: Կքննարկենք և ըստ այդմ կորոշենք»,-ասել է նա:

Նախորդ հոդվածը
1:9 հաշիվը չի արտացոլում հայկական ֆուտբոլի իրական մակարդակը. Իվու
Հաջորդ հոդվածը
Փյունիկի մեկնարկային կազմը Վեստ Արմենիայի դեմ խաղում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։