BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Փյունիկը հաղթել է ստուգողական 2-րդ խաղում
05 Փետրվար 2025

Փյունիկը հաղթել է ստուգողական 2-րդ խաղում

ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկը» հավաքի երկրորդ ստուգողական խաղում 3։1 հաշվով հաղթել է ԱՄԷ-ի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Էլիտ Ֆալկոնսին»։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմում գոլի հեղինակ են դարձել  Սանի Բուհարին, Դավիդ Դավիդյանը և Թեմուր Ջիկիան։

Հիշեցնենք, որ հավաքի առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը 1։4 հաշվով պարտվել էր ռուսական «Ուրալին»։

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածից առաջ «Փյունիկը» 37 միավորով 3-րդն է ու 3 միավոր է զիջում մեկ խաղ պակաս անցկացրած, առաջատար «Նոային»։

Փետրվարի 20-ին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Հայաստանի սուպերգավաթի համար խաղում կմրցի «Արարատ-Արմենիայի» հետ, իսկ փետրվարի 25-ին կանցկացնի տարվա առաջին խաղը առաջնությունում՝ հյուրընկալվելով «Ալաշկերտին»։ 

Նախորդ հոդվածը
Հայտնի է Արման Ծառուկյանի հերթական մենամարտի օրը
Հաջորդ հոդվածը
Նոան հայտարարեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի պաշտպանի տեղափոխության մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։