Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Մենք ունենք մշակած ծավալուն ռազմավարություն. ՀԹՖ նախագահն այցելել էր Վանաձոր
27 Ապրիլ 2025

Մենք ունենք մշակած ծավալուն ռազմավարություն. ՀԹՖ նախագահն այցելել էր Վանաձոր

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանն աշխատանքային այցով Վանաձորում էր։ Այս մասին հայտնում է ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնակնա էջը։

 ՀԹՖ նորընտիր նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա, ծանոթացել ակադեմիայի ենթակառուցվածքներին, շփվել երեխաների ու ծնողների հետ։ Այցի ընթացքում քննարկվել են մարզում թենիսի զարգացմանն ու մասսայականացմանն ուղղված մի շարք ծրագրեր։

Ֆեդերացիայի նախագահը տեղում ծանոթացել է երկու նոր թենիսի կորտերի կառուցման ծրագրին։

«Մենք ունենք մշակած ծավալուն ռազմավարություն և ֆեդերացիան ցուցաբերելու է իր աջակցությունը մարզում թենիսի զարգացման համար։ Մեծ հույս ունենք, որ երկու կորտերի պատրաստ լինելուց հետո կարող ենք այստեղ նաև միջազգային մրցաշարեր անցկացնել», – նշել է Վարդան Զաքարյանը։

Ֆեդերացիայի նախագահը նաև նվերներ է հանձնել Վանաձորի թենիսի ակադեմիայի սաներին։

Նախորդ հոդվածը
Միքայել Ավանեսյանը՝ ITF J100 մրցաշարի զուգախաղի հաղթող
Հաջորդ հոդվածը
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող, Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել 6-րդ փուլում

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։