BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Ուրրատուի ֆուտբոլիստը 100-րդ հանդիպումն է անցկացրել Հայաստանի աաջնություններում
28 Ապրիլ 2025

Ուրրատուի ֆուտբոլիստը 100-րդ հանդիպումն է անցկացրել Հայաստանի աաջնություններում

Fastex Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի «Շիրակ»-«Ուրարտու» հանդիպումը հոբելյանական էր երևանյան թիմի կիսապաշտպան Միքայել Միրզոյանի համար։

 
«Ուրարտուի» մամուլի քարտուղարության փոխանցմամբ՝ ֆուտբոլիստն անցկացրել է իր 100-րդ հանդիպումը Հայաստանի առաջնություններում: Միրզոյանը «Ուրարտուի» համակարգի ֆուտբոլիստ է։ 2020-2023 թվականներին կիսապաշտպանը հանդես է եկել ԲԿՄԱ-ի կազմում, որից հետո վերադարձել է հարազատ ակումբ։

Հիշեցնենք՝ Fastex Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ուրարտուն» Գյումրիում ոչ-ոքի է խաղացել «Շիրակի» հետ՝ 1:1: 84-րդ րոպեին հյուրերին առաջ է մղել Բրունո Միշելը։ 2 րոպե անց Ռուդիկ Մկրտչյանը խփել է պատասխան գոլը։

Այս խաղից հետո «Ուրարտուն» 52 միավորով երրորդն է, «Շիրակը» 6-րդն է՝ 29 միավորով։

Նախորդ հոդվածը
Չարենցավանում կայացել է ՀՀ վարչապետի գավաթ սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Մ-15 հավաքականը սկսում է մարզական հավաքը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։