Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Չարենցավանի համայնքապետարանը Վանի երկրպագուներին հրավիրում է Նոայի դեմ գավաթային խաղին
28 Ապրիլ 2025

Չարենցավանի համայնքապետարանը Վանի երկրպագուներին հրավիրում է Նոայի դեմ գավաթային խաղին

Չարենցավանի համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը «Վանի» երկրպագուներին կոչ է արել գալ մարզադաշտ՝ ոգևորելու թիմին «Նոայի» դեմ Հայաստանի գավաթի խաղարկության պատասխան խաղում։

«Սիրելի՛ մարզասերներ,
Ապրիլի 30-ին «Վան» ֆուտբոլային ակումբն առավել քան մեր աջակցության կարիքն ունի։
Ժամը 15:00-ին Չարենցավանի քաղաքային մարզադաշտում կհյուրընկալենք «Նոա» ֆուտբոլային ակումբին։
Սա Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումն է, որն առանցքային նշանակություն ունի մեր ակումբի համար։ Եկե՛ք միասին ոգեշնչենք մեր ֆուտբոլիստներին և քայլենք դեպի հաղթանակը»,-ասված է հայտարությունում։ 

Հիշեցնենք, որ առաջին խաղում Վահե Գևորգյանի գլխավորած թիմը դրամատիկ պայքարում զիջել էր 0։2 հաշվով։ Վահե Գևորգյանը հետխաղային մամուլի ասուլիսի ընթացքում նշել էր, որ պատասխան խաղում թեժ պայքար է խոստանում «Նոային»։

Նախորդ հոդվածը
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլում
Հաջորդ հոդվածը
Մեծ իրարանցում ու ոգևորություն․ Արման Ծառուկյանն այցելել էր MIXFIGHT մարզադպրոց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։