BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում|
Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը՝ աշխարհի բացարձակ գավաթակիրներ
29 Ապրիլ 2025

Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը՝ աշխարհի բացարձակ գավաթակիրներ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում:

Հենացատկի վարժության եզրափակչում Դավթյանը հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը:
Այսպիսով, Դավթյանը 4-րդ ոսկե մեդալն է նվաճել 2025 թ. անցկացված աշխարհի գավաթի խաղարկության փուլերում: Ավելի վաղ հայ մարմնամարզիկը դարձել էր Կոտբուսում, Ստամբուլում և Դոհայում անցկացված մրցաշարերի հաղթող: Նա նաև բրոնզե մեդալ էր նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում:


Արթուր Դավթյանը մասնակցել է Աշխարհի գավաթների 6 փուլերց 5-ին և 4 փուլերի հանրագումարով ճանաչվել է բացարձակ գավաթակիր:

Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հաղթողներ էին դարձել նաև Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն ու Արթուր Ավետիսյանը:

17-ամյա Համլետ Մանուկյանը մասնակցել է Աշխարհի գավաթների 6 փուլերց 4-ին և 4 փուլերի հանրագումարով ճանաչվել բացարձակ գավաթակիր:

Նախորդ հոդվածը
Ավանդական կարատե․ Երևանում կկայանա Ararat Cup 5-րդ միջազգային մրցաշարը
Հաջորդ հոդվածը
Բասկետբոլի Եվրոպայի Մ-20 B դիվիզիոն. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։