BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Բասկետբոլի Եվրոպայի Մ-20 B դիվիզիոն. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը
29 Ապրիլ 2025

Բասկետբոլի Եվրոպայի Մ-20 B դիվիզիոն. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը

Երևանում հուլիսի 11-20-ը կկայանա բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ներկայացնում է  Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը:

Հայաստանի հավաքականն, ինչպես հայտնի է, ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Չեռնոգորիայի, Էստոնիայի, Լատվիայի և Իռլանդիայի հետ: Առաջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հուլիսի 11-ին՝ մրցելով Լատվիայի իր հասակակիցների հետ: Հուլիսի 12-ին կկայանա Մոնտենգրո-Հայաստան հանդիպումը: Հուլիսի 13-ին մեր ընտրանին կմրցի Իռլանդիայի, իսկ հուլիսի 15-ին՝ Էստոնիայի Մ20 տարեկանների հավաքականի հետ:

Բոլորը հանդիպումները կմեկնարկեն ժամը 20:00-ին: Բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Առաջնության տոմսերի վաճառքը կմեկնարկի մայիսի 15-ից:

Երևանը կհյուրընկալի 20 երկրի հավաքականների, որոնք կպայքարեն Եվրոպայի Մ-20 B դիվիզիոնի չեմպիոնի կոչման համար:

Վիճակահանության արդյունքներով A խմբում ընդգրկվել են Խորվաթիայի, Պորտուգալիայի, Բուլղարիայի, Սլովակիայի և Մեծ Բրիտանիայի հավաքականները: C խմբում ընդգրկվել են Հյուսիսային Մակեդոնիայի, Նիդեռլանդների, Վրաստանի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Դանիայի Մ20 տարեկանների հավաքականները, իսկ D խմբում հանդես կգան Թուրքիայի, Շվեդիայի, Հունգարիայի, Կոսովոյի և Ալբանիայի ընտրանիները:

Նախորդ հոդվածը
Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը՝ աշխարհի բացարձակ գավաթակիրներ
Հաջորդ հոդվածը
Երվանդ Մկրտչյանը ոսկե, Գոռ Հովակիմյանը՝ արծաթե մեդալակիր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։