Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Ակումբում ինձ շատ ծանոթ դեմքերը ոգևորեցին, որ միանամ այս նախագծին. Նոայի բոսնիացի նորեկ
05 Փետրվար 2025

Ակումբում ինձ շատ ծանոթ դեմքերը ոգևորեցին, որ միանամ այս նախագծին. Նոայի բոսնիացի նորեկ

Պորտուգալիայի Բարձրագույն լիգայի «Կասա Պիա» ակումբից «Նոայի» շարքերն է համալրել բոսնիացի կենտրոնական պաշտպան Ներմին Զոլոտիչը։

Թիմին միանալուց հետո ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով։

«Թե՛ ակումբի հավակնությունները, թե՛ գլխավոր մարզչի աշխատանքը, թե՛ ակումբում ինձ շատ ծանոթ դեմքերը ոգևորեցին, որ միանամ այս նախագծին։ Մեծ հույս ունեմ, որ կօգնեմ «Նոային» հասնել առաջադրված նպատակներին»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի քարտուղարությունը:



31-ամյա պաշտպանը հանդես է եկել բոսնիական «Ժելյեզնիչար», բելգիական «Գենտ», ԿՍՎ «Ռոեսելարե», խորվաթական ՆԿ «Իստրա» ակումբներում։ Նրա վերջին ակումբը եղել է պորտուգալական «Կասա Պիան», որտեղ հանդես է եկել վերջին 3 մրցաշրջաններում։

Բոսնիացի խաղացողը դարձել է Բելգիայի Բարձրագույն լիգայի չեմպիոն «Գենտի» կազմում, ինչպես նաև երկուական անգամ հռչակվել է Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն և գավաթակիր։ 81 հանդիպում է անցկացրել Բելգիայի Չելենջեր Պրո լիգայում, 67 հանդիպման՝ Պորտուգալիայի Բարձրագույն լիգայում։ «Նոայի» նորեկը նաև անցկացրել է 1 հանդիպում Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի մարզաշապիկով։

Նշենք, որ սա «Նոայի» երրորդ համալրումն էր այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Ջեյմս Սանթոսից և Բրունո Ալմեյդայից հետո։

Նախորդ հոդվածը
Նոան հայտարարեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի պաշտպանի տեղափոխության մասին
Հաջորդ հոդվածը
Ուրարտուն առաջին հաղթանակն է տարել ԱՄԷ-ի հավաքի շրջանակում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։