BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Արարատ-Արմենիան Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում է
29 Ապրիլ 2025

Արարատ-Արմենիան Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում է

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց «Փյունիկին»՝ դուրս գալով եզրափակիչ։

Դիմակայության առաջին խաղում հաղթել էր Վարդան Մինասյանի գլխավորած թիմը՝ 2։0 հաշվով։ Պատասխան խաղի հիմնական ժամանակում ուժեղ էին «փյունիկցիները», որոնք առավելության հասան նույն հաշվով։ 39-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Անտոն Բրատկովը, իսկ 52-րդ րոպեին Ժոաո Կեյրուշը գրավեց սեփական դարպասը՝ դիմակայությունում վերականգնելով հաշվի հավասարությունը։

Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ գոլեր չարձանագրվեցին ու ամեն ինչ որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի դիպուկ էին Հայաստանի գործող գավաթակիրները։

Մարիուս Նուբիսսին, Հովհաննես Հարությունյանը, Ժիրայր Շաղոյանն ու Խուլիո Բուենոն անշեղորեն իրացրեցին վճռորոշ հարվածներն, իսկ «Փյունիկից» իրենց նախկին թիմակցի՝ Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասւ կարողացան գրավել Էդգար Մալաքյանն ու Սոլոմոն Ոդուն։ Տարոն Ոսկանյանի հարվածը հետ մղեց Ավագյանը, իսկ Սերգեյ Վակուլենկոյի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

«Արարատ-Արմենիան» իր մրցակցին կիմանա վաղը։ «Վան»-«Նոա» զույգը կորոշի եզրափակիչի մյուս ուղեգրի ճակատագիրը։ Այդ դիմակայության առաջին խաղում հաղթել էր «Նոան»՝ 2։0 հաշվով։

Նախորդ հոդվածը
Վանը Նոայի դեմ խաղում կխաղարկի թիմի 2 մարզաշապիկ
Հաջորդ հոդվածը
Կայացավ Մուայթայի Երևան օփեն միջազգային մրցաշարը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։