Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Ավելի ուժեղ էինք ու արժանի էինք եզրափակիչում խաղալուն․ Վահե Գևորգյան (ասուլիս)
30 Ապրիլ 2025

Ավելի ուժեղ էինք ու արժանի էինք եզրափակիչում խաղալուն․ Վահե Գևորգյան (ասուլիս)

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Վան»-«Նոա» (1։0) հանդիպումից հետո «Վանի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

«Շատ լավ խաղացինք։ Կարծում եմ, որ խաղադաշտում ակնհայտ ուժեղ թիմը տարբերվում էր մյուս թիմիցմ թե՛ առանց գնդակի, թե՛ գնդակով, թե՛ անցումների ժամանակ մենք մի գլուխ բարձր էինք մրցակից։ Մեր պահերը չօգտագործեցինք, շատ լավ էինք վերլուծել։ Նոան ուժեղ թիմ է, գաղտնիք չեմ բացահայտում։ Մենք ավելի ուժեղ էինք դիմակայությունում ու մենք էինք արժանի եզրափակիչում խաղալու։ Ամեն դեպքում, շնորհավորում եմ մրցակցին ու ցանկանում եմ հաջողություն։

Մենք ակնհայտորեն հաղթեցինք։ Կա հոգեբանական գործոն։ Գոհ եմ տղաներից։

Պատրաստվում ենք մի քանի օրից կրկին հաղթել Նոային ու 3 միավոր վաստակել»։

Ասուլիսն ամբողջությամբ՝

Նախորդ հոդվածը
Արթուր Սերոբյանի գոլը գավաթային խաղում (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Բարսելոնա-Ինտեր․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։