BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում|
Ամբողջ կյանքում կմտածեմ այդ մասին․ Մխիթարյանը՝ Բարսելոնայի դեմ ՉԼ կիսաեզրափակչում իր չեղարկված գոլի մասին
01 Մայիս 2025

Ամբողջ կյանքում կմտածեմ այդ մասին․ Մխիթարյանը՝ Բարսելոնայի դեմ ՉԼ կիսաեզրափակչում իր չեղարկված գոլի մասին

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր գոլի մասին, որը նա հեղինակել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ առաջին խաղում և որը, սակայն, չեղարկվել էր չնչին խաղից դուրս իրավիճակի պատճառով։

Մխիթարյանը կատալոնացիների դարպասը գրավել էր 3։3 հաշվի ժամանակ։ Խաղն այդպես էլ ավարտվել է։

«Իմ ամբողջ կյանքում ես կմտածեմ այս մասին՝ երկու կամ երեք սանտիմետրի խաղից դուրս վիճակ... Մենք կարող էինք վճռական պահին առաջատար լինել։ Բայց մենք պետք է բարձր պահենք գլուխներս և կենտրոնանանք պատասխան խաղի վրա։ Հուսով ենք, որ կցուցադրենք նույն մակարդակի խաղ, ինչ այսօր։ Մենք հոգնածություն ենք զգում, բայց հանդերձարանում հասկանում ենք, որ պետք է վերջին անգամ փորձենք, որպեսզի հետագայում չզղջաք։ Մենք բոլորս տառապում ենք՝ ցանկանալով հասնել դրական արդյունքի։ Պատասխան խաղում, ո՞վ գիտի, գուցե ավելի շատ հնարավորություններ ունենանք հարձակման կամ գնդակի վերահսկման մեջ։ «Բարսելոնան» շատ ուժեղ թիմ է, բայց մենք նույնպես թույլ չենք», - Մխիթարյանի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։

Կիսաեզրափակչի պատասխան խաղը կկայանա Միլանում։ Խաղը նախատեսված է երեքշաբթի՝ մայիսի 6-ին։

Նախորդ հոդվածը
Բարսելոնան ու Ինտերը հաղթողին չպարզեցին․ Մխիթարյանի գոլը ՎԱՌ-ը չեղարկեց (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Պատանի ու երիտասարդ ծանորդները սկսում են պայքարը աշխարհի առաջնությունում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։