BazaResidence
Ցրվենա Զվեզդան հերթական հաղթանակը տոնեց․ Նաիր Տիկնիզյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)| Վելոսայի հեթ-տրիկն ու Միշելը գոլը հաղթանակ պարգևեցին Ուրարտուին (տեսանյութ)| Աշխարհի գավաթ․ Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր| Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր|
Վեստ Արմենիան, ամենայն հավանականությամբ, չի շարունակի ելույթները
07 Մայիս 2025

Վեստ Արմենիան, ամենայն հավանականությամբ, չի շարունակի ելույթները

«Վեստ Արմենիան», ամենայն հավանականությամբ, ֆինանսական խնդիրների պատճառով չի շարունակելու ելույթները: Ակումբը Հայաստանի ընթացիկ առաջնությունում դեռևս 4 խաղ ունի, սակայն այս պահի դրությամբ տվյալ խաղերը ևս չի անցկացնելու»:

Այս մասին հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ 

Ակումբը պաշտոնապես հիմնադրվել է 2019 թվականի հունիսի 13-ին։ Հիմնադրման տարում ակումբը մասնակցել է Հայաստանի Առաջին լիգային՝ զբաղեցնելով 3-րդ տեղը։ Հաջորդ մրցաշրջանում «Վեստ Արմենիան» 4-րդն էր։ 2021-22-ին չմասնակցելով առաջնությանը, հաջորդ տարի «Վեստ Արմենիան» հաղթեց Առաջին լիգայում ու իրավունք ստացավ մասնակցելու Պրեմիեր լիգային ու գրավեց 7-րդ տեղը՝ առաջ անցնելով «Շիրակից», «Վանից» ու ԲԿՄԱ-ից։ Այս մրցաշրջանում Պատրիկ Պապյանի գլխավորած թիմը 23 միավորով 9-րդ հորիզոնականում է։ Վերջին տուրում «Վեստ Արմենիան» 0։8 հաշվով պարտվեց «Ուրարտուին»։

2024-ի ամռանը ակումբի սեփականատիրոջ, ղեկավար կազմի ու մարզչական փոփոխություններից հետո կատարված արագ սելեկցիայի բացերը կարծես թե լրացվեցին ձմռանը։ Թիմի կազմում տեղի ունեցան լուրջ փոփոխություններ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ևս հայտնի էր «Վեստ Արմենիայի» ֆինանսական խնդիրների մասին։ Թիմի ֆուտբոլիստները հրաժարվում էին դուրս գալ խաղադաշտ՝ խաղերին մասնակցելու, քանի որ աշխատավարձ չէին ստանում։

Նախորդ հոդվածը
Արթուր Սերոբյանը՝ Շերիֆի ապրիլի լավագույն ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածը
Հայտնի է Ինտերի մրցակիցը ՉԼ-ի եզրափակիչում (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։