Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Շիրակը խոշոր հաշվով հաղթեց Ալաշկերտին
10 Մայիս 2025

Շիրակը խոշոր հաշվով հաղթեց Ալաշկերտին

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Շիրակը» հյուրընկալել էր «Ալաշկերտին» ու հաղթեցին 4։0 հաշվով։

Դուբլի հեղինակներ դարձան Ռաֆիկ Միսակյանն ու Լյովա Մրյանը։ Միսակյանը մասնակցեց իր թիմի բոլոր գոլերին։ Դուբլից բացի 25-ամյա կիսապաշտպանը 2 ասիստ կատարեց Մրյանին։

Այսպիսով, գյումրեցիներն ընդհատեցին 5-խաղյա առանց հաղթանակների շարքը։ «Շիրակը» վերջին անգամ հաղթել էր 25-րդ տուրում «Արարատին»՝ 2։1 հաշվով։

Վերջին անգամ Գյումրին ներկայացնող ակումբը պաշտոնական խաղերում մրցակցի դարպասը 4 գնդակ ուղարկել էր 2023 թվականի սեպտեմբերին՝ «Վեստ Արմենիայի» դեմ կայացած հանդիպմանը։

Այս հաղթանակի շնորհիվ Ռաֆայել Նազարյանի գլխավորած ակումբը 32 միավորով 6-րդ տեղում է։ «Ալաշկերտը» 29 միավորով 8-րդն է։

Նախորդ հոդվածը
Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
Հաջորդ հոդվածը
ԲԿՄԱ-Ուրարտու․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։