BazaResidence
Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին| Չեմպիոնների լիգան վերջին հնարավորությունն է Արբելոայի համար․ Մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել պաշտոնը| Ցրվենա Զվեզդան հերթական հաղթանակը տոնեց․ Նաիր Տիկնիզյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)| Վելոսայի հեթ-տրիկն ու Միշելը գոլը հաղթանակ պարգևեցին Ուրարտուին (տեսանյութ)| Աշխարհի գավաթ․ Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր|
Իտալական ակումբը հետաքրքրված է Թիկնիզյանի ծառայություններով
12 Մայիս 2025

Իտալական ակումբը հետաքրքրված է Թիկնիզյանի ծառայություններով

Match TV-ի փոխանցմամբ՝ «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը գրավել է իտալական «Վերոնա» ակումբի ուշադրությունը։ Խաղացողի ներկայացուցիչը և ռուսական ակումբը կապի մեջ են եղել հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։

Այս մրցաշրջանում 25-ամյա Թիկնիզյանը ՌՊԼ-ում անցկացրել է 23 խաղ, որոնցում խփել է 2 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Ռուսաստանի գավաթում պաշտպանը մասնակցել է 10 խաղի և կատարել 3 գոլային փոխանցում։

Match TV-ի մի քանի աղբյուրների համաձայն, «Վերոնան» խնդիր ունի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել ձախ պաշտպան, իսկ Թիկնիզյանը իտալացիների ցանկում է։ Այս պահին «Լոկոմոտիվի» և «Վերոնայի» միջև լիարժեք բանակցությունների մասին խոսք չկա, չնայած որ և՛ ռուսական ակումբը, և՛ ֆուտբոլիստն ինքը հետաքրքրված են հնարավոր տրանսֆերով՝ ողջամիտ գումարի դիմաց։

«Սևիլիան» նույնպես շարունակում է հետաքրքրված լինել Թիկնիզյանով, սակայն իսպանական ակումբ տեղափոխվելու հետ կապված իրավիճակը չի փոխվել այն բանից հետո, երբ անդալուսցիները 2024 թվականի ամռանը պաշտոնական առաջարկ արեցին «Լոկոմոտիվին» անվճար վարձակալության և կամավոր գնման հնարավորությամբ։

Նախորդ հոդվածը
Հայտնի են ֆուտզալի Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակիցները
Հաջորդ հոդվածը
Մ-15 Զարգացման մրցաշարի վերջին խաղում Հայաստանի հավաքականը 11-մետրանոցներով զիջեց Լատվիային

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։