Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն․ Սեյրան Խուդանյանը 5-րդն է| Հայաստանի Գավաթ․ Փյունիկը հաղթեց Գանձասարին՝ նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր| Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի Մ20 չեմպիոն ու ռեկորդակիր (տեսանյութ)| Հայաստանի Գավաթ․ Փյունիկ-Գանձասար․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| Առաջին խմբի ներկայացուցիչը հաղթահարեց ԲԿՄԱ-ի արգելքը՝ նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր| Ուրարտու բասկետբոլային ակումբը ներկայացրել է ամերիկացի նորեկներին|
Ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ առաջին անգամ իրականացվող մարզական վարկանիշավորման արդյունքները
12 Մայիս 2025 |  218

Ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ առաջին անգամ իրականացվող մարզական վարկանիշավորման արդյունքները

ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցությամբ ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ առաջին անգամ իրականացվող մարզական վարկանիշավորման արդյունքները:

Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, ներկայացուցիչներ ՀՀ մարզպետների աշխատակազմերից և Երևանի քաղաքապետարանից:

2024 թվականի արդյունքներով՝ առաջին տեղը զբաղեցրել է Կոտայքի մարզը, երկրորդ տեղը՝ Սյունիքի մարզը, լավագույն եռյակը եզրափակել է Լոռու մարզը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը նշել է՝ մարզերի և Երևանի մարզական վարկանշավորումը բխում է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունից: Համաձայն ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ընթացակարգի՝ վարկանիշային սանդղակը ձևավորվում է 5 բաղադրիչից՝ մարզական ենթակառուցվածքներ, մասնակցություն սպորտի ոլորտում նախարարության կողմից կազմակերպվող մասսայական սպորտի միջոցառումներին և մրցաշարերին, դպրոցահասակ երեխաների ներգրավվածություն մարզադպրոցներում, կամավոր ատեստավորված ֆիզկուլտուրայի ուսուցիչների համամասնություն, մարզադպրոցների կամավոր ատեստավորված մարզիչ-մանկավարժների համամասնություն։

Սանդղակի առաջին երեք տեղերը զբաղեցնող մարզերը կամ Երևան քաղաքը ԿԳՄՍ նախարարությունից ստանում են համապատասխանաբար 8 մլն դրամ, 5 մլն դրամ և 3 մլն դրամ արժողությամբ մարզագույք: Մրցանակային տեղերը զբաղեցրած մարզպետարանները կամ Երևան քաղաքապետարանը որոշում են անհրաժեշտ մարզագույքի ցանկը և ստացող հաստատությունը:

Մարզպետարանների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձ է եղել սանդղակի ձևավորման բաղադրիչներին, մասնավորապես՝ կամավոր ատեստավորում անցած մարզիչ-մանկավարժների և ֆիզկուլտուրայի ուսուցիչների համամասնությանը: Ընդգծվել է նաև, որ վարկանիշավորումը չի ներառում սպորտային բարձր նվաճումների ոլորտը:

ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը նշել է, որ բարձր նվաճումների սպորտի, ինչպես նաև մասսայական մրցաշարերի խրախուսման նպատակով Կառավարությունն իրականացնում է նաև մի շարք այլ միջոցառումներ: Մասնավորապես՝ առանձին ծրագրերով խրախուսական պարգևներ են նախատեսված տարբեր մարզաձևերի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների, Օլիմպիական խաղերի մեդալակիրների, ինչպես նաև նրանց մարզիչների համար։ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերի հաղթող դպրոցները, աշակերտները և ֆիզկուլտուրայի ուսուցիչները նույնպես խրախուսումների են արժանանում։

Դասավանդողների և ուսուցիչների վարձատրության շարունակական բարձրացումը և մասնագիտական զարգացումը ՀՀ կառավարության ծրագրի կարևոր թիրախներից են, և հենց այս նպատակով էլ մարզական վարկանիշային սանդղակում ուսուցիչների և մարզիչ-մանկավարժների ատեստավորման ցուցանիշները ներառվել են որպես հիմնական բաղադրիչ։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ենթակառուցվածքների զարգացման և մարզագույքով ապահովման խնդրին: Մարզպետարանների ներկայացուցիչները կարևորել են, որ վարկանիշավորման արդյունքում լավագույնը ճանաչված մարզերը որպես պարգևատրում մարզագույք են ստանալու:

Ըստ ընթացակաիգի՝ սանդղակի մարզական ենթակառուցվածքների բաղադրիչն ամփոփվում է առանձին, որի հիման վրա առանձնացվում է մարզերի և Երևան քաղաքի մարզական ենթակառուցվածքներով հագեցվածությունը: Մյուս 4 բաղադրիչների ամփոփման միջինացված արդյունքով ձևավորվում է մարզերի և Երևան քաղաքի մարզական վարկանիշային սանդղակը։

Նախորդ հոդվածը
Գանձասար-Վան․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Վանը հաղթեց Գանձասարին

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Երևանում անցկացվել է Հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի 30-րդ ասամբելան
Այլ / 27 Հոկտեմբեր 2025
Երևանում անցկացվել է…
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ աշխարհի փոխչեմպիոն
Այլ / 25 Հոկտեմբեր 2025
Մարմնամարզիկ Արթուր…
Հայտնի են Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկության հաղթողները
Այլ / 24 Հոկտեմբեր 2025
Հայտնի են Հայաստանի…

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։