ՖԻՖԱ-ն հրապարակել է դասարկարգման թարմացված աղյուսակը| Մ-23 ԱԱ. Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը| Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են|
Գոլային հրավառություն, բայց առանց հաղթողի․ Ուրարտուն ու Նոան ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)
18 Մայիս 2025

Գոլային հրավառություն, բայց առանց հաղթողի․ Ուրարտուն ու Նոան ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Ուրարտուն» ընդունել էր «Նոային»։

Խաղից առաջ «Ուրարտուի» ֆուտբոլիստների գեղեցիկ ժեստով դիմավորեցին Հայաստանի առաջնության նորընծա չեմպիոն թիմի ֆուտբոլիստներին՝ միջանցք բացելով նրանց համար։

Լարված պայքարում անցած խաղում թիմերը հաղթողին չպարզեցին՝ հանդիպումն ավարտվեց 3։3 հաշվով։ 

Խաղի հաշիվն 9-րդ րոպեին բացեց Կարեն Մելքոնյանը։ 21-րդ րոպեին Հելդեր Ֆերեյրան վերականգնեց հաշվի հավասարությունն, իսկ 5 րոպե անց Մաթեուս Այասը առաջ մղեց «Նոային»։ 1-ին կեսի ավարտից 3 րոպե առաջ Խարիտոն Այվազյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ մրցավարի ավելացրած 9-րդ րոպեին Գոնսալու Սիլվան գրավեց սեփական դարպասը՝ առաջ մղելով «Ուրարտուին»։ 2-րդ կեսում՝ 49-րդ րոպեին Գուդմունդոր Թորարինսոնը հաշիվը դարձրեց 3։3․

Այս հանդիպումից հետո «Ուրարտուն» 59 միավորով 3-րդ տեղում է։ «Նոան», որն ինչպես արդեն նշեցինք հռչակվել է չեմպիոն, իր ակտիվում ունի 72 միավոր։


Նախորդ հոդվածը
Հայաստանի Մ17 հավաքականը հաղթեց Սան Մարինոյին
Հաջորդ հոդվածը
Արթուր Գալոյանի գոլը Դինամոյի դարպասը (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։