BazaResidence
Անգլիայի գավաթ․ Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը| Ինտերը 5 գնդակ ուղարկեց Ռոմայի դարպասը․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին|
Նապոլի, թե՞ Ինտեր․ Այսօր հայտնի կդառնա Իտալիայի չեմպիոնի անունը
23 Մայիս 2025

Նապոլի, թե՞ Ինտեր․ Այսօր հայտնի կդառնա Իտալիայի չեմպիոնի անունը

Այսօր հայտնի կդառնա Իտալիայի չեմպիոնի անունը։

Ա Սերիայի վերջին տուրում կստանանք շատ հարցերի պատասխանը։ «Ինտերը», որը կարող էր գրեթե լուծել չեմպիոնության հարցն ու հեշտացնել իր գործը նախորդ տուրում, «Նապոլիի» սայթաքումից հետո, այսօր մղելու է վերջին ճակատամարտը։

Մրցակիցը Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած «Կոմոն» է, որը մեկ անգամ չէ, որ ապացել է, որ նվեր չէ մրցակիցների համար։ «Կոմոն» անպարտելի է 8 խաղ ու դրանցից 6-ում հաղթել է։ Վերջին անգամ Ֆաբրեգասի 1։2 հաշվով զիջել է «Միլանին»։ «Կոմոն» 49 միավորով 10-րդ տեղում է։

«Նապոլիի» մրցակիցն ավելի հեշտ է։ Չթերագնահատելով «Կալյարիին», Անտոնիո Կոնտեի թիմը, չնայած սայթաքումներին, պետք է որ չբախվի խնդիրների մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղով ընթացող թիմի դեմ խաղում։

Իրավիճակն Ա Սերիայում այսպիսին է․ Եթե «Նապոլին» հաղթում է, ապա հռչակվում է չեմպիոն։ «Նապոլիի» ոչ-ոքի կամ պարտության ու «Ինտերի» հաղթանակի դեպքում չեմպիոնն «Ինտերն» է, եթե 2 թիմերն էլ ոչ-ոքի ավարտեն հանդիպումը՝ Նեապոլցիները կհռչակվեն չեմպիոն, իսկ «Նապոլիի» պարտության ու «Ինտերի» ոչ-ոքի խաղալու դեպքում կանցկացվի «Ոսկե խաղ»՝ մայիսի 26-ին։ 

Հանդիպումները կմեկնարկեն 22։45-ին։

Վճռորոշ հանդիպումներից առաջ մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝


Նախորդ հոդվածը
ԲԿՄԱ-ն ուժեղ էր Ալաշկերտից
Հաջորդ հոդվածը
Վան-Փյունիկ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։