Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Սպերցյանը խոսել է իր ապագայի մասին
25 Մայիս 2025

Սպերցյանը խոսել է իր ապագայի մասին

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո Էդուարդ Սպերցյանը պատասխանել է լրագրողների հարցերին, ովքեր հետաքրքրված էին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի ճակատագրով՝

«Ուղղակի ուրախացեք մեզ հետ։ Կտեսնենք։ Գաղտնիք չէ, որ հետաքրքրվածություն կա, բայց քանի դեռ հստակություն չկա․․․ Չեմպիոնությունից հետո Գալիցկիին ասացի, որ մենք արեցինք դա»։

Իսկ լրագրողի հարցին՝ Իսպանիա՞, թե՞ Իտալիա, Սպերցյանը կրկին պատասխանել է՝ կտեսնենք։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ շշուկներ կան, որ Եվրոպական թոփ առաջնությունները հետաքրքրված են Սպերցյանի ծառայություններով։

24-ամյա կիսապաշտպանն ՌՊԼ-ի ավարտված մրցաշրջանում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 11 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածը
Mix Fight ֆեդերացիայի սաները պատրաստվում են մեծ մրցաշարի (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Արթուր Կրիկյանը պարգևատրել է Ֆելիքս Շտամի հուշամրցաշարի մեդալակիրներին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։