Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Հպարտ եմ այս թիմով ու Սպերցյանի ձեռքբերումներով․ Յուրա Մովսիսյան
25 Մայիս 2025

Հպարտ եմ այս թիմով ու Սպերցյանի ձեռքբերումներով․ Յուրա Մովսիսյան

Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար հարձակվող Յուրա Մովսիսյանն իր սոցիալական ցանցերի էջերում գրառում է կատարել՝ շնորհավորելով «Կրասնոդարին», թիմի ավագ Էդուարդ Սպերցյանին ու սեփականատեր Սերգեյ Գալիցկուն։

Մասնավորապես, Մովսիսյանը գրել է՝

«Շնորհավորում եմ Կրասնոդար քաղաքին և Սերգեյ Գալիցկիին։ Շատ հպարտ եմ այս հաջողության համար։ Սա երկար ճանապարհ էր՝ առաջին օրվանից, մինչ այսօր։ Սա եղել է Գալիցկու տեսլականն ու չեմ կարող ավելի արժանի հաղթանակ պատկերացնել։ Պատիվ եմ ունեցել ժամանակին այս նախագծի մասը լինելու։ Հպարտ եմ այս թիմով ու Էդուարդ Սպերցյանի ձեռքբերումներով», - գրել է Յուրա Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ հարձակվողը «ցլերի» գույները պաշտպանել է 2011-2012 թվականներին՝ մասնակցելով 50 հանդիպման ու դառնալով 23 գոլի հեղինակ։ 

Նախորդ հոդվածը
Սպերցյանի տեղափոխությունն ԱՊԼ ավելի իրատեսական է դառնում
Հաջորդ հոդվածը
Ֆրանսիական հեռուստաընկերությունն անդրադարձել է Մխիթարյանի կյանքին ու կարիերային. Հենրիխը շնորհակալություն է հայտնել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։