Նոայի հավանական մրցակիցները ՉԼ-ի որակավորման 1-ին փուլում
Հայաստանի նորընծա չեմպիոն ու գավաթակիր «Նոան» այս տարի պայքարելու է եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում լավ արդյունքների հասնելու համար։
ՈՒԵՖԱ-ի գոտում գտնվող բազմաթիվ երկրներում առաջնություններն ավարտվել են ու արդեն է պարզ է, թե որ թիմերին կարող է հանդիպել «Նոան» ՉԼ-ի որակավորման 1-ին փուլում։
«Նոան» ընդգրկվել է համեմատաբար քիչ վարկանիշ ունեցող թիմերի (unseeded) զամբյուղում․ մրցակիցները կարող են լինել հետևյալ թիմերը՝
- «Լուդուգորեց Ռազգրադ» - Բուլղարիա (տրանսֆերային արժեքը՝ 48.15 միլիոն եվրո)
- ՖԱՍԲ - Ռումինիա (տրանսֆերային արժեքը՝ 44.58 միլիոն եվրո)
- «Օլիմպիա Լյուբլյանա» - Սլովենիա (տրանսֆերային արժեքը՝ 12.80 միլիոն եվրո)
- «Ժալգիրիս» - Լիտվա (տրանսֆերային արժեքը՝ 7.10 միլիոն եվրո)
- ՌՖՍ (ՌՖԴ) - Լատվիա (տրանսֆերային արժեքը՝ 10.53 միլիոն եվրո)
- «Զրինսկի Մոստար» - Բոսնիա և Հերցեգովինա (տրանսֆերային արժեքը՝ 8 միլիոն եվրո)
- «Լինքոլն Ռեդ Իմփս» - Ջիբրալթար (տրանսֆերային արժեքը՝ 2.30 միլիոն եվրո)
- ԿուՊՍ - Ֆինլանդիա (տրանսֆերային արժեքը՝ 5.18 միլիոն եվրո)
- «Նյու Սեինթս» - Ուելս (տրանսֆերային արժեքը՝ 2.49 միլիոն եվրո)
- «Դրիտա» - Կոսովո (տրանսֆերային արժեքը՝ 5.44 միլիոն եվրո)
- «Բրեիդաբլիկ» - Իսլանդիա (տրանսֆերային արժեքը՝ 4.01 միլիոն եվրո)
- «Լինֆիլդ» - Հյուսիսային Իռլանդիա (տրանսֆերային արժեքը՝ 3.48 միլիոն եվրո)
- «Բուդուչնոստ Պոդգորիցա» - Մոնտենեգրա (տրանսֆերային արժեքը՝ 4.34 միլիոն եվրո)
* տրանսֆերային արժեքներն ըստ transfermarkt-ի։Նշենք, որ «Նոայի» տրանսֆերային արժեքը կազմում է 9.56 միլիոն եվրո։
Երևանյան ակումբն այս թիմերից միայն մեկի դեմ խաղալու փորձ ունի։ «Նոան» 2021/22 մրցաշրջանում, Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլում, մրցել է ԿուՊՍ-ի հետ։ 1-ին խաղում «Նոան» առավելության հասավ 1։0 հաշվով, պատասխան խաղում զիջեց՝ 0։5․
Հայ ֆուտբոլասերներին այս թիմերն անծանոթ չեն։ ՖԱՍԲ-ը հանդիպել է հայկական երկու թիմի՝ «Ալաշկերտին»՝ 19/20 մրցաշրջանում ու «Շիրակին»՝ 2020/21-ին։ «Ալաշկերտը» հաղթելով առաջին խաղում 3։2 հաշվով, պատասխան խաղում զիջել է 0։3։ «Շիրակը», մրցակցի հարկի տակ, մեկխաղյա դիմակայությունում զիջել է 0։3 հաշվով։
Վիլնյուսի «Ժալգիրիսը» դեռ 1999/00 մրցաշրջանում ՉԼ-ի որակավորման 1-ին փուլում մրցել էր Արարատի «Արաքսի» հետ ու դիմակայությունում հաղթել 5։0․ 2013/14 մրցաշրջանում «Ժալգիրիսի» ճանապարհը հատվեց «Փյունիկի» հետ՝ ԵԼ-ի որակավորման 2-րդ փուլում։ Լիտվացիները հաղթեցին 1-ին խաղում 3։0 հաշվով, 2-րդում գրանցվեց ոչ-ոքի՝ 1։1․ Արդեն 22/23 մրցաշրջանում այս թիմերն ընդգրկված էին Կոնֆերենցիաների լիգայի H խմբում։ Երևանում կայացած խաղում «Փյունիկը» վաստակեց 3 միավոր՝ հաղթելով 2։1, իսկ պատասխան խաղում զիջեց՝ 0։2 հաշվով։
Խորվաթական «Զրինսկին» հայկական ակումբների դեմ առաջին մրցավեճն անցկացրել է 2015/16 մրցաշրջանում, ԵԼ-ի որակավորման 1-ին փուլում, «Շիրակի» դեմ։ Գյումրեցիները հաղթելով դիմակայությունում 3։2 հաշվով դուրս թողեցին Մոստարը ներկայացնող ակումբին հետագա պայքարից։ Արդեն 2023/24 մրցաշրջանում հատվեցին «Ուրարտուի» ու «Զրինսկիի» ճանապարհները՝ ՉԼ-ի որակավորման 1-ին փուլում։ Ցավոք, «Ուրարտուն» հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց ու լքեց ՉԼ-ն։
«Լինքոլն Ռեդ Իմփսին» մեկ անգամ է բախտ վիճակվել Հայաստան այցելելու։ «Արարատ-Արմենիայի» դեմ դիմակայության 2 խաղում էլ Ջիբրալթարի նորընծա չեմպիոնը զիջել է՝ 1։2, 0։2․
Ինչ վերաբերվում է «Նոայի» ու այս ակումբների ներկայացրած երկրների այլ թիմերի դիմակայությանն, ապա «Նոան» մրցել է միայն Իսլանդիայի ներկայացուցիչ «Վիկինգուրի» հետ՝ գրանցելով ոչ-ոքի՝ 0։0․
Հիշեցնենք, որ վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 17-ին։ Հանդիպումները՝ հուլիսի 8-9/հուլիսի 15-16։