BazaResidence
ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր|
Ինձ համար աբսուրդ է, որ Ուրարտուից ոչ մի ֆուտբոլիստ չի հրավիրվել հավաքական․ Արման Աբելյան
28 Մայիս 2025

Ինձ համար աբսուրդ է, որ Ուրարտուից ոչ մի ֆուտբոլիստ չի հրավիրվել հավաքական․ Արման Աբելյան

Մարզական լրագրող Նարեկ Առուշանյանն ու ֆուտբոլային մեկնաբան, վերլուծաբան Արման Աբելյանն Arushanyan Media յութուբյան ալիքի ուղիղ եթերում քննարկում են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են նաև Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակին:

«Ուրարտուից որ մի ֆուտբոլիստ չի հրավիրվել։ Դա աբսուրդ է ինձ համար։ Ուրարտուն կարող է գրավել 2-րդ տեղն առաջնությունում ու պայմանական փոխչեմպիոն թիմից ոչ մի ֆուտբոլիստ չի հրավիրվել։ Այն դեպքում, որ լավագույն հնգայկի թիմերից ամենաշատ խաղաժամանակը Ուրարտուն է տալիս հայ ֆուտբոլիստներին ու գրեթե բոլորն իրենց սաներն են։ Չի հրավիրվել Գոռ Մատինյանը, որը հիմնական դարպասապահ է դարձել, աջ պաշտպան Խարիտոն Այվազյանը շատ լավ է խաղում, վաղուց պետք է հրավիրվել Նարեկ Աղասարյանը, հարձակվող Կարեն Մելքոնյանն ամեն խաղում գոլ է խփում ու լավ մարզավիճակում է», - ասել է Աբելյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը՝ Կոսովոյի և Չեռնոգորիայի հետ ընկերական հանդիպումներին ընդառաջ:

Նախորդ հոդվածը
Հունական ակումբները ցանկանում են հրավիրել Տիկնիզյանին
Հաջորդ հոդվածը
Չհրավիրվածներից գլխավոր գլուխկոտրուկը Կարեն Նալբանդյանն է․ Կարեն Ռաֆայելյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։