BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Չհրավիրվածներից գլխավոր գլուխկոտրուկը Կարեն Նալբանդյանն է․ Կարեն Ռաֆայելյան
28 Մայիս 2025

Չհրավիրվածներից գլխավոր գլուխկոտրուկը Կարեն Նալբանդյանն է․ Կարեն Ռաֆայելյան

Բլոգեր Կարեն Ռաֆայելյանը տելեգրամյան իր ալիքում հրապարակում է արել, անդրադառանալով հավաքական հրավիրված ֆուտբոլիստներին՝

«Ջոն Վան՛տ Սխիպի հայտացուցակը։

Հայաստանի հավաքականի մարզչի՝ Չեռնոգորիայի ու Կոսովոյի հետ ընկերական խաղերի համար ընտրված կազմը լիքը հարցեր ու մտքեր է բերում։

Առաջինն էն է, որ կամ մենք դեռ չենք հասկանում էս մարզչին, կամ էլ ինքը դեռ չի հասկանում, թե ուր է եկել և ինչ է ուզում։ Էս մասին հատկապես առարկայական հնարավոր կլինի խոսել խաղերից հետո։

Չհրավիրվածներից գլխավոր գլուխկոտրուկը, իհարկե, Կարեն Նալբանդյանն է։ Խաղացող, բացի իր ցույց տված ուժեղ խաղից, լիդերական որակներից ու որակական բազմազանությունից, հիմա կոնկրետ իր հասունացման փուլում է, ինչպե՞ս կարելի է դա չնկատել ու ոչ մի կերպ ձեռք չմեկնել․․․

Մյուսը 0 հրավերն է Ուրարտուից, որի կազմում այդքան շատ հայեր են խաղում։ Ու էս հարցը, զգում եմ, դեռ լիքը ջուր է քաշելու․․․

Եվ դե արդեն անհնար է չարձագանքել ԲԿՄԱ-ից այդքան ֆուտբոլիստների հրավիրելու հանգամանքին։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստի ամենալավն եմ ցանկանում, բայց իրենցից շատերի մակարդակի ու մարզավիճակի ֆուտբոլիստներ Հայաստանում էլի կան, որոնք չեն հրավիրվել։ Ես չեմ հավատում, որ էդ նույն 5 ֆուտբոլիստներից բոլորը կհրավիրվեին, եթե ուրիշ թիմերում խաղային։ Կամ եթե ԲԿՄԱ-ն ֆեդերացիայի թիմը չլիներ։ Բոլոր ֆուտբոլիստները պետք է հավասար լինեն մարզչի աչքին, ինքն էլ պետք է առաջնորդվի միայն իր աչքի տեսածով, այլ ոչ թե նրանով, թե ինչ են առավել հաճախ խոսում իր ականջի տակ։

Վերջին միտքն էլ էն է, որ էս կազմը շատ լավ ցույց է տալիս մեր հավաքականի կադրային խորությունը։ Ճիշտ է, քանի որ խաղերը ընկերական են, շատերին թույլ է տրվել զոհողության չգնալ ու կենտրոնանալ վնասվածքները բուժելու վրա, բայց մենք պետք է հասկանանք, որ պաշտոնական խաղերին էլ կարող ենք նմանատիպ վիճակ ունենալ, երբ առաջատարներից շատերը կբացակայեն։ Տեսնենք՝ ի՞նչ փոխարինողներ ունենք, ու ըստ դրա կազմենք մեր պլաններն ու երազանքները հավաքականի հետ», - գրել է Ռաֆայելյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը՝ Կոսովոյի և Չեռնոգորիայի հետ ընկերական հանդիպումներին ընդառաջ:

Նախորդ հոդվածը
Ինձ համար աբսուրդ է, որ Ուրարտուից ոչ մի ֆուտբոլիստ չի հրավիրվել հավաքական․ Արման Աբելյան
Հաջորդ հոդվածը
Ուրարտու-Վան․ Արարատ-Արմենիա-Արարատ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։