BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Կանեմ ամեն ինչ, որպեսզի մեր թիմն ուրախացնի մեր երկրին ու երկրպագուներին․ ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները՝ առաջին անգամ հավաքական հրավիրվելու մասին
29 Մայիս 2025

Կանեմ ամեն ինչ, որպեսզի մեր թիմն ուրախացնի մեր երկրին ու երկրպագուներին․ ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները՝ առաջին անգամ հավաքական հրավիրվելու մասին

ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ Դանիել Աղբալյանն ու Դավիթ Հակոբյանն կիսվել են առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու տպավորություններով։

«Նախ և առաջ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ազգային հավաքականի գլխավոր մարզիչին և մարզչական շտաբին հրավերի համար։ Ես շատ ուրախ եմ և կանեմ ամեն ինչ, որպեսզի մեր թիմը հասնի դրական արդյունքների և ուրախացնի մեր երկրին ու մեր երկրպագուներին», - ասել է Դանիել Աղբալյանը։

«Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելը չափազանց պարտավորեցնող է ինձ համար, ուստի մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում ազգային հավաքականում ներկայանալու հնարավորությանը։ Պատրաստ եմ իմ բոլոր ջանքերը գործադրել ազգային հավաքականում պատշաճ ներկայանալու և լավ արդյունքներ գրանցելու համար» , - նշել է Դավիթ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 6-ին ու 9-ին կանցկացնի ընկերական 2 հանդիպում՝ Կոսովոյի ու Մոնտենեգրոյի ընտրանիների դեմ։ Հավաքականի հայտացուցակին ծանոթացեք այստեղ։

Նախորդ հոդվածը
Հայաստանի Մ-21 հավաքականը սկսում է մարզական հավաքը
Հաջորդ հոդվածը
Լոկոմոտիվը մերժել է Տիկնիզյանի վերաբերյալ Ցրվենա Զվեզդայի առաջարկը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։