BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում|
Ինտերի ուղեղը․ ինչպես Մխիթարյանն ապացուցեց իր արժեքը Եվրոպայում. The Athletic-ի անդրադարձը
30 Մայիս 2025

Ինտերի ուղեղը․ ինչպես Մխիթարյանն ապացուցեց իր արժեքը Եվրոպայում. The Athletic-ի անդրադարձը

Չեմպիոնների լիգայի եզրափակչի նախաշեմին The Athletic-ը վերլուծել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ,  «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ճանապարհը՝ ի հակադրություն անգլիական Պրեմիեր լիգայի տպավորությունների:

Եվրոպական ֆուտբոլի ամենամեծ բեմում՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում, վաղը հանդես կգա նաև Հենրիխ Մխիթարյանը, որն այս մրցաշրջանում փայլում է «Ինտերի» կազմում՝ դառնալով թիմի առանցքային խաղացողներից մեկը։ The Athletic-ի վերլուծության համաձայն՝ Մխիթարյանի, Մատեո Դարմյանի և Վիտինյայի օրինակները ցույց են տալիս, թե որքան սխալ կարող է լինել ֆուտբոլիստի որակը գնահատելը՝ հիմնվելով միայն Պրեմիեր լիգայում ունեցած ելույթների վրա։

Թեև Մխիթարյանը Անգլիայում ունեցավ հիշարժան պահեր, այդ թվում՝ հայտնի «կարիճ» հարվածով գոլը «Սանդերլենդի» դեմ և Եվրոպայի լիգայում հաղթանակը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, նրանից սպասվում էր շատ ավելին։ Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ Մխիթարյանի խաղը հաճախ գնահատվում էր ոչ միայն գոլերով, այլև պաշտպանողական գործողություններով ու ստեղծագործականությամբ՝ այն ոլորտներում, որտեղ հայ կիսապաշտպանը սկզբնական փուլում դժվարություններ ուներ։

«Նա գեղեցիկ գոլեր էր խփում, բայց մեզ պետք էին նաև աշխատանք պաշտպանությունում և ստեղծարարություն», — նշել էր Մոուրինյուն։

Պարբերականի բնորոշմամբ՝ չնայած որոշ հաջողություններին, Մխիթարյանի ելույթները «Յունայթեդում» և հետագայում նաև «Արսենալում» հաճախ դիտարկվում էր որպես անկայուն։ Վերջինս ինքն էլ խոստովանել է՝ իրեն չէր բավարարում հարձակողական ոճի պակասը Մոուրինյուի թիմում։

«Ի տարբերություն Պրեմիեր լիգայում ունեցած ոչ այնքան հաջող շրջանի, Մխիթարյանն իտալական Ա Սերիայում վերածնվեց։ «Ռոմայում» անցկացրած հաջող մրցաշրջաններից հետո նա միացավ «Ինտերին» և ներկայում՝ 36 տարեկանում, հանդես է գալիս իր կարիերայի լավագույն մակարդակում։ Սիմոնե Ինձագիի ղեկավարությամբ Մխիթարյանը վերածվել է կենտրոնական բազմաֆունկցիոնալ կիսապաշտպանի՝ միաժամանակ կատարելով պաշտպանողական, ստեղծագործական ու տակտիկական առաջադրանքներ»,- գրում է The Athletic-ը։

«Մխիթարյանը սուպեր խելացի խաղացող է, ով մշտապես աշխատում է թիմի համար։ Նրա հետ աշխատելը մեծ հաճույք է», — ասում է Ինձագին։

Չեմպիոնների լիգայի եզրափակչում նա կրկին կհայտնվի ուշադրության կենտրոնում՝ իբրև վետերան, ով հաղթահարել է անարդար քննադատությունները և ապացուցել, որ Պրեմիեր լիգայի փորձը երբեմն չի արտացոլում խաղացողի ամբողջական ներուժը։

Նախորդ հոդվածը
Ջերմուկում մեկնարկել է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը
Հաջորդ հոդվածը
Սպերցյանը կարիերան կարող է շարունակել Պորտուգալիայում. Լիդսն առաջարկ չի արել Կրասնոդարին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։