BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Սպերցյանը կարիերան կարող է շարունակել Պորտուգալիայում. Լիդսն առաջարկ չի արել Կրասնոդարին
30 Մայիս 2025

Սպերցյանը կարիերան կարող է շարունակել Պորտուգալիայում. Լիդսն առաջարկ չի արել Կրասնոդարին

Պորտուգալական ակումբը, որի անունը չի բացահայտվում, հետաքրքրություն է ցուցաբերում «Կրասնոդարի» հայ ավագ Էդուարդ Սպերցյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Legalbet-ը։

«Պորտուգալական Պրիմեյրայում հանդես եկող թոփ ակումբը քննարկում է Սպերցյանի տրանսֆերը», - հաղորդում է աղբյուրը։

Հիշեցնենք, որ «Կրասնոդարը» մրցաշրջանի ավարտին դարձել է ՌՊԼ-ի չեմպիոն՝ մեկ միավորով առաջ անցնելով «Զենիթից»։ 

Ավելի վաղ Սպերցյանի տրանսֆերը ակտիվորեն կապվում էր «Լիդսի» հետ, սակայն Championat.com-ի տեղեկություններով՝ այս տրանսֆերը չի կայանա:

«Անգլիական ակումբն առաջարկ չի արել և չի պլանավորում անել ամռանը, չնայած ձմռանը խաղացողի նկատմամբ որոշակի հետաքրքրությանը», - իր աղբյուներին հղում կատարելով հայտնում է «Championat»-ը։

Էդուարդ Սպերցյանը 2024/25 մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում մասնակցել է ընդհանուր առմամբ 35 պաշտոնական խաղի, որոնցում նա կարողացել է 11 գոլ խփել, կատարել 7 գոլային փոխանցում:

Հայ ֆուտբոլիստի և «Կրասնոդարի» միջև գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt ինտերնետային պորտալում տեղադրված տվյալների համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը
Ինտերի ուղեղը․ ինչպես Մխիթարյանն ապացուցեց իր արժեքը Եվրոպայում. The Athletic-ի անդրադարձը
Հաջորդ հոդվածը
Հայտնի է՝ արդյոք Ցրվենա Զվեզդան կշարունակի՞ պայքարել Տիկնիզյանի տրանսֆերի համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։