BazaResidence
ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր|
Միրանյանը հեռացել է Ունիվերսիտատյա Կլուժից
01 Հունիս 2025

Միրանյանը հեռացել է Ունիվերսիտատյա Կլուժից

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժից»: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

29-ամյա ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագրի ժամկետը սպառվել է: Միրանյանը ռումինական ակումբի շարքերը համալրել էր սեպտեմբերին՝ ազատ գործակալի կարգավիճակով։

Հարձակվողը  «Ունիվերսիտատյա Կլուժի» կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

Միրանյանից բացի ակումբից հեռացել են և 5 ֆուտբոլիստ։

Հիշեցնենք, որ Արթուր Միրանյանը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև Դոնեցկի «Շախտյորի» պատանեկան թիմերում, հյուսիսմակեդոնական «Վարդարում», «Փյունիկում», «Ուրարտուում», «Ալաշկերտում» և «Նոայում»։

Նախորդ հոդվածը
Մարմնամարզության ԵԱ․ Հայաստանի հավաքականը տղամարդականց մեդալային հաշվարկում 2-րդն է
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիայի լավագույն ռմբարկուն տեղափոխվել է ՌՊԼ-ը ներկայացնող ակումբ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։