Հայաստանի Գավաթ․ Ուրարտուն նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր՝ խոշոր հաշվով հաղթելով Վանին| Մարատ Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն ու այն նվիրեց հայրիկի հիշատակին| Հայաստանի Գավաթ․ Ուրարտու-Վան․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| Հայաստանի Գավաթ․ Շիրակը նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր՝ խոշոր հաշվով հաղթելով 1-ին խմբի ներկայացուցչին| Հայաստանի Մ-17 հավաքականը զիջեց Հյուսիսային Իռլանդիային| Նոա-Սիգմա Օլոմոուց հանդիպման Հյուսիսային և Հարավային տրիբունաների տոմսերը հասանելի են անվճար|
Սպերցյանը խոսել է հավաքականի, նոր ակումբ տեղափոխվելու ու ավարտված մրցաշրջանի մասին
02 Հունիս 2025 |  615

Սպերցյանը խոսել է հավաքականի, նոր ակումբ տեղափոխվելու ու ավարտված մրցաշրջանի մասին

Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների մեծարման հանդիսավոր արարողություն, որի ընթացքում ազգային ընտրանու այն ֆուտբոլիստները, ովքեր 2024/25 մրցաշրջանում իրենց ակումբների կազմում դարձել են իրենց երկրների ազգային առաջնությունների չեմպիոններ կամ գավաթակիրներ նվերներ են ստացել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի կողմից։

Արարողությունից հետո հավաքականի ֆուտբոլիստներւ պատասխանել են լրագրողների հարցերին։

Մասնավորապես, Սպերցյանը խոսել է ավարտված մրցաշրջանի, հավաքականի ու իր հնարավոր տրանսֆերի մասին․

«Շնորհակալ եմ շնորհավորանքների համար։ Բավականին բարդ մրցաշրջան էր։ Դա մեր երազանքն էր, շատ երկար ճանապարհ ենք անցել դրան հասնելու համար ու փառք Աստծո, որ կարողացանք հաղթել։ Հավատի, բնավորության ու մեր երկրպագուների շնորհիվ հաղթեցինք։ Տևական ժամանակ անց էմոցիաները բարդ է նկարագրելը»։

Հավաքականի մասին՝

«Նոր ենք սկսել հավաքը։ Սա իմ առաջին հավաքն է նոր մարզիչի գլխավորությամբ։ Դեռ ամեն ինչ լավ է ընթանում։ 2 ընկերական խաղ ունենք, բայց դրանք չենք կարող համարել ընկերական։ Խաղալու ենք ամբողջ ուժով։ Մեզ համար կարևոր է հաղթելն ու լավ խաղ ցույց տալը, ինչին էլ պատրաստվում ենք»։

Կտեսնե՞նք Ձեզ նոր ակումբում։

«Տեսնենք, դեռ ժամանակ կա։ Բոլորը գիտեն այն մասին, որ ես ցանկանում եմ հեռանալ։ Դեռ պաշտոնական առաջարկներ չկան։ «Լիդսի» տարբերակը ձմռանն է։ «Պորտուի» մասին էլ Ձեզ հետ եմ կարդում»։

Ո՞ր առաջնությունում կցանկանայի՞ք խաղալ։ Ձեր խաղային ոճին, ո՞ր առաջնությունն է հարմար։

«Չգիտեմ, որտեղ շատ ցանկանամ գնալ, այնտեղ էլ կգնամ։ Այնտեղ, որտեղ խաղաժամանակ կստանամ»։

Գոռ Մանվելյանը՝ ՉԼ-ից սպասելիքների մասին․

«Մենք ամեն ինչ կանենք ՉԼ մտնելու համար։ Գիտենք, որ ավելի բարդ է լինելու, բայց փորձելու ենք ամեն ինչ անել։ Որ չմտնենք Չեմպիոնների լիգա՝ Եվրոպա լիգա կամ Կոնֆերենցիաների լիգայում հայտվենք»։

Վրաստանից կրած պարտությունները հաղթահարելու ու գալիք խաղերին տրամադրվածության մասին՝

«Բարդ էր մեր համար, բայց պետք է կենտրոնանանք այս խաղերի վրա ու սկսել խաղալ ավելի լավ»։

Բիչախչյանը մրցաշրջանի մասին՝

Մրցաշրջանը 2 տարբեր հատվածներ էր, քանի որ 1-ինը հատվածը «Պոգոնում» էի հանդես գալիս, 2-րդ հատվածը «Լեգիայում»։ 1-ինհատվածը կարելի է ասել լավ էր։ «Լեգիա» տեղափոխության սկիզբն էլ էր լավ, ուղղակի հետո վնասվածքս արդեն խորացավ ու խանգարեց։ Ճիշտ է, ուրախ եմ, որ գավաթակիր եմ դարձել, բայց վերջնամասում շատ խաղաժամանակ չէի ստանում ու նպատակը մյուս մրցաշրջանի այն է, որպեսզի ավելի շատ խաղամ, բայց դրա համար պետք է նախ և առաջ լրիվ առողջ ու 100 % պատրաստ լինեմ։ Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանը միանշանակ ավելի լավը կլինի նախորդից։

Ինչպիսի՞ն է նոր ակումբից տպավորությունները։

Շատ դրական է տպավորությունները։ Լեհական ֆուտբոլի պատմական թիմն է ամենաբարձր նպատակների համար պայքարող թիմն է ու իմ համար էլ հենց դա եմ հաշվի առել ու տեղափոխվել «Լեգիա», քանի որ «Լեգիան» ամեն գտարի պայքարում է չեմպիոնության համար, խաղում է եվրագավթներում ու ֆուտբոլիստի զարգացման համար ու կոնկրետ իմ համար գտնում եմ, որ ճիշտ քայլ էր, քանի որ առաջ քայլ կատարելու պահը հասունացել էր ու տվյալ ժամանակում իմ համար ամենալավ տարբերակն էր։ Տեսնենք, Եվրոպա լիգա ենք խաղալու այս տարի։ Փոփոխություններ էլ է եղել թիմում, մարզիչը հեռացել է, նոր մարզիչ է գալու, դեռ չգիտենք ով, կարևոր մրցաշրջան է թիմի համար, քանի որ վերջին 4-5 տարին, եթե չեմ սխալվում չեմպիոն չի դարձել ու երկրպագուների կողմից էլ է դժգոհությունները շատ, դրա համար պետք է լավ պատրաստվենք, որպեսզի կարողանանք գոհացնել երկրպագուներին։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 6-ին ու 9-ին ընկերական 2 հանդիպում կանցկացնի Կոսովոյի ու Մոնտենեգրոյի հավաքականների դեմ։

Նախորդ հոդվածը
Վարդան Իսկանդարյանը՝ Եվրոպայի կրկնակի գավաթակիր
Հաջորդ հոդվածը
4 ֆուտբոլիստ հեռացել է Նոայից

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։