Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Կրասնոդարի գլխավոր մարզիչը խոսել է Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին
03 Հունիս 2025

Կրասնոդարի գլխավոր մարզիչը խոսել է Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին

«Կրասնոդարի» մարզիչ Մուրադ Մուսաևը խոսել է կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի` ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավոր տեղափոխության մասին։

«Ամեն ինչ կախված է առաջարկից։ Ես չէի բացառի Սպերցյանի հեռանալը մրցաշրջանի ընթացքում՝ օգոստոսին, տրանսֆերային պատուհանի փակվելուց մեկ շաբաթ առաջ», - «Կրասնոդարի» գլխավոր մարզչի խոսքերը մեջբերում է Sports.ru-ն։

Էդուարդը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Անցյալ մրցաշրջանում նա մասնակցել է ՌՊԼ-ի 28 խաղի, որոնցում խփել է 11 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։ 

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը երեկ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ դեռևս առաջարկ չունի և չգիտի, թե որտեղ կշարունակի կարիերան:

Նախորդ հոդվածը
Աղբյուր. Նաիր Տիկնիզյանի տեղափոխությունը Ցրվենա Զվեզդա կայացել է
Հաջորդ հոդվածը
Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի ավարտին մնացել է 4 խաղափուլ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։