Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Աղբյուր. Նաիր Տիկնիզյանի տեղափոխությունը Ցրվենա Զվեզդա կայացել է
03 Հունիս 2025

Աղբյուր. Նաիր Տիկնիզյանի տեղափոխությունը Ցրվենա Զվեզդա կայացել է

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը կարող է կարիերան շարունակել Սերբիայի առաջատար ակումբներից մեկում՝ «Ցրվենա Զվեզդայում»: Վերջին օրերին շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ սերբական կողմը ակտիվ բանակցություններ է վարում խաղացողի ներկայիս ակումբի՝ մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ։

Ավելին՝ ինսայդեր Իվան Կարպովը իր անձնական Telegram ալիքում հայտնել է, որ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն արդեն կայացել է: Ըստ աղբյուրի՝ տրանսֆերի արժեքը կազմել է 2.2 միլիոն եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Գործարքը համարվում է ավարտված։

Սպասվում է, որ մոտ օրերս տեղափոխության վերաբերյալ կլինի պաշտոնական տեղեկատվություն:

Նախորդ հոդվածը
Հրաձիգները Գերմանիայում կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը
Հաջորդ հոդվածը
Կրասնոդարի գլխավոր մարզիչը խոսել է Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։