BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
ՖԻԴԵ-ն հրապարակել է հունիսի վարկանիշային աղյուսակը
03 Հունիս 2025

ՖԻԴԵ-ն հրապարակել է հունիսի վարկանիշային աղյուսակը

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային թարմացված աղյուսակը։

Այն շարունակում է գլխավորել Աշխարհի նախկին չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը 2837 վարկանիշով։ 2-րդ տեղում ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրան է՝ 2804 վարկանիշով։ 3-րդ տեղում, 2777 վարկանիշով, հնդիկ Արջուն Էրգայիսին է, որի համերկրացին՝ Աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուն նահանջել է 5-րդ հորիզոնական ու իր ակտիվում ունի 2776 վարկանիշ։

Հայաստանի հավաքականի նախկին անդամ, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը ևս նահանջել է ու այժմ 16-րդն է՝ 2742 վարկանիշով։

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք ունի Շանթ Սարգսյանը, որը բարելավել է իր դիրքերը 7 հորիզոնականով ու 2669 վարկանիշով 52-րդն է։ Լավագույն 100 շախմատիստների ցանկում տեղ են գտել նաև Հրանտ Մելքումյանը (94), Ռոբերտ Հովհաննիսյանը (98), Հայկ Մարտիրոսյանը (99)։ 

Կանանց վարկանիշային ցանկը շարունակում է գլխավորել չինացի Հոու Իֆանը՝ 2633 վարկանիշով։ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնը Էլինա Դանիելյանն է։ 2403 վարկանիշ՝ 43-րդ հորիզոնական։ Լիլիթ Մկրտչյանն էլ 46-րդն է՝ 2396 վարկանիշով։

Նախորդ հոդվածը
Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան
Հաջորդ հոդվածը
Պորտուգալացի մասնագետը՝ Արարատ-Արմենիայի գլխավոր մարզիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։