BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Ինձագին հեռացել է Ինտերի գլխավոր մարզչի պաշտոնից. նրան փոխարինելու երկու թեկնածու կա
04 Հունիս 2025

Ինձագին հեռացել է Ինտերի գլխավոր մարզչի պաշտոնից. նրան փոխարինելու երկու թեկնածու կա

Սիմոնե Ինձագին լքել է «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հաղորդում է «Ներաձուրիի» պաշտոնական կայքը։

Կողմերը խզել են պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ։ Մասնագետը թիմում աշխատել է 2021 թվականից։ Այս ընթացքում նա դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է երկրի գավաթը, երեք անգամ նվաճել երկրի Սուպերգավաթը, ինչպես նաև երկու անգամ թիմի հետ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն էլ X սոցիալական ցանցի իր էջում հայտնում է՝ իսպանացի մասնագետ Սեսկ Ֆաբրեգասը, որը գլխավորում է «Կոմոն», և «Մարսելի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին կարող են փոխարինել Ինձագիին «Ինտերում»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև բանակցությունները կսկսվեն այսօր: Ընդգծվում է, որ իտալական գրանդին կառաջարկվեն այլ մասնագետների թեկնածություններ, սակայն Ֆաբրեգասը և Դե Զերբին հիմնական տարբերակներն են:

2024/2025 մրցաշրջանի ավարտին «Ինտերը» զբաղեցրել է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ վաստակելով 81 միավոր։ Իտալիայի գավաթում թիմը հասել է կիսաեզրափակիչ, երկրի Սուպերգավաթի խաղում «ներաձուրիները» եզրափակչում պարտվել են «Միլանին», իսկ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում՝ ՊՍԺ-ին։

Նախորդ հոդվածը
Հայտնի են Բենուր Փաշայանի անվան 6-րդ հուշամրցաշարի եզրափակչի բոլոր մասնակիցները
Հաջորդ հոդվածը
Բազկամարտիկ Արման Մրտեյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։