BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում|
Բազկամարտիկ Արման Մրտեյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն
04 Հունիս 2025

Բազկամարտիկ Արման Մրտեյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն

20-ամյա Արման Մրտեյանը բազկամարտի Եվրոպայի առաջնության 60 կգ քաշայինների պայքարում ոսկե և արծաթե մեդալներ է նվաճել՝ ձախ և աջ ձեռքերի մրցապայքարում։

Մրտեյանը, ձախ ձեռքով 2 անգամ հաղթելով թուրք մրցակցին, 7-րդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Աջ ձեռքի մրցապայքարում երիտասարդ մարզիկը դուրս է եկել եզրափակիչ փուլ, բայց ստացած վնասվածքի պատճառով բավարարվել է երկրորդ տեղով։

Արման Մրտեյանը մրցում է մինչև 23 տարեկանների տարիքային խմբում։

Նշենք, որ այս մարզիկը Եվրոպայի նախորդ առաջություններին ցուցաբերել էր բացառիկ արդյունք՝ միաժամանակ իր տարիքային խմբի ոսկե մեդալները նվաճելուց զատ, հաղթել էր նաև մեծահասակների մրցապայքարում ու 4 օրում 4 ոսկե մեդալ նվաճել։ Հիշեցնենք, որ 2025 թ. մայիսի 30-ից հունիսի 9-ը Ռումինիայում անցկացվող Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 35 երկրի ներկայացուցիչներ:

Նախորդ հոդվածը
Ինձագին հեռացել է Ինտերի գլխավոր մարզչի պաշտոնից. նրան փոխարինելու երկու թեկնածու կա
Հաջորդ հոդվածը
Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. Արամ Հակոբյանն առաջատարների թվում է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։