Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ինձ համար այստեղ գտնվելը երազանքի իրականացում է․ Թոմաս Ադորյան
04 Հունիս 2025

Ինձ համար այստեղ գտնվելը երազանքի իրականացում է․ Թոմաս Ադորյան

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, արգենտինական «Բանֆիլդի» կիսապաշտպան Թոմաս Ադորյանը ՀՖՖ-ի հետ զրույցում խոսել է ծննդավայրի, կարիերայի ու ազգային հավաքականի մասին։

«Հայաստանի հավաքականից հրավերի մասին ինձ հայտնեցին «Բանֆիլդից»։ Շատ ուրախ ու խանդավառված եմ։ Իրականում շատ հաճելի մարտահրավեր է ինձ համար։ Կփորձենք հաղթանակներ տոնել ու ուրախացնել հայ երկրպագուներին։ Ինձ համար այստեղ գտնվելը երազանքի իրականացում է։ Կանեմ հնարավոր ամեն ինչ, որ օգտակար լինեմ թիմին։ Ինչ վերաբերվում է առաջիկա ընկերական հանդիպումներին, շատ հաճելի փորձ կլինի ճանաչել թիմակիցներիս ու խաղային ժամանակ ստանալ։ Վստահ եմ ամեն ինչ հիանալի կանցնի։

Հայերեն դեռ չեմ խոսում։ Խաղընկերս՝ Էդգար Սևիկյանը, ում հետ կիսում եմ սենյակս, փորձում է ինձ սովորեցնել հայերեն, բայց այս պահին միակ բանը, որ հիշում եմ՝ բարի օրն է», - ասել է Ադորյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հուլիսի 6-ին ու 9-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Կոսովոյի ու Մոնտենեգրոյի հավաքականների դեմ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Նախորդ հոդվածը
Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. Արամ Հակոբյանն առաջատարների թվում է
Հաջորդ հոդվածը
Հայտնի են վոլեյբոլի կանանց և տղամարդկանց «Պրո Լիգա 2024-2025» առաջնության հաղթողները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։