BazaResidence
Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը|
Արարատ-Արմենիայի մրցաշրջանի լավագույն ռմբարկուն ու ևս 2 ֆուտբոլիստ հեռանում են թիմից
06 Հունիս 2025

Արարատ-Արմենիայի մրցաշրջանի լավագույն ռմբարկուն ու ևս 2 ֆուտբոլիստ հեռանում են թիմից

Ինչպես տեղեկացնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը, լրացել է Մարիուս Նուբիսիի, Էրիկ Օկանսիի ու Ալեքսանդր Պավլովեցի հետ պայմանագրերն ու փոխադարձ համաձայնությամբ դրանք չեն երկարաձգվելու։

Ֆուտբոլիստներն «Արարատ-Արմենիա» էին տեղափոխվել 2024թ ամռանը։ 

Հարձակվող Մարիուս Նուբիսին այս մրցաշրջանում Երևանը ներկայացնող ակումբի լավագույն ռմբարկուն էր։ Բոլոր մրցաշարերում մասնակցելով 31 հանդիպման՝ կամերունցին դարձել էր 20 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։

Վինգեր Էրիկ Օկանսին 34 խաղում դարձել էր 7 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ, իսկ պաշտպանությունում հանդես եկող Պավլովեցն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին իրենց պրոֆեսիոնալիզմի ու նվիրվածության համար և մաղթել հաջողություն։
 

Նախորդ հոդվածը
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին
Հաջորդ հոդվածը
Այսօր՝ Կոսովո-Հայաստան․ Դիմակայության պատմություն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։