ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մեդալակիր սամբիստներին| Աղբյուր. Մոտան կհեռացվի Լուդոգորեցից| Ծանրամարտի երիտասարդների և Մ23 ԵԱ. այսօր Հայաստանը 3 ներկայացուցիչ ունի| Հայաստանի Գավաթ․ Ուրարտուն նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր՝ խոշոր հաշվով հաղթելով Վանին| Մարատ Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն ու այն նվիրեց հայրիկի հիշատակին| Հայաստանի Գավաթ․ Ուրարտու-Վան․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր|
Այսօր՝ Կոսովո-Հայաստան․ Դիմակայության պատմություն
06 Հունիս 2025 |  497

Այսօր՝ Կոսովո-Հայաստան․ Դիմակայության պատմություն

Այսօր՝ հունիսի 6-ին, Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու դեմ։

Կոսովո-Հայաստան․ Դիմակայությունների պատմություն

Կոսովոյի ընտրանին այն 33 հավաքականներից մեկն է, որին հանդիպել է Հայաստանի հավաքականն ու չի հաղթել։ Հայաստանի թիմը Կոսովոյի հավաքականի հետ անցկացրել է երկու ընկերական հանդիպում։ Մեկը Պրիշտինայում, մյուսը՝ Երևանում։  Այդ խաղերում Հայաստանը խփել է 2, բաց թողել՝ 3 գոլ։  2022-ի նոյեմբերի 16-ին Պրիշտինայում կայացած խաղում թիմերը փոխանակեցին երկուական գնդակ։ Ժիրայր Շաղոյանի՝ 24-րդ րոպեին խփած գոլին 11-մետրանոցից պատասխանեց Լիրիմ Կաստրատին՝ 67-րդ րոպեին։ 15 րոպե անց Կամո Հովհաննիսյանը կրկին առաջ մղեց Հայաստանի հավաքականին, բայց ավելացված ժամանակի 3-րդ րոպեին Դոնատ Ռհուդանին փրկեց իր թիմին պարտությունից։ Այդ խաղում մեր թիմի գործողությունները համակարգում էր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ռոման Բերեզովսկին։ Մրցակցի գլխավոր մարզիչը Ալեն Ժիրեսն էր։

Նախորդ տարի թիմերը կրկին առճակատվեցին՝ այս անգամ Երևանում։ Հյուրերը հաղթեցին նվազագույն հաշվով։ Հանդիպման միակ գոլը խփեց Միլոտ Ռաշիցան։ Այդ խաղում արդեն մեր մարզիչը Ալեքսանդր Պետրակովն էր, Կոսովոյինը՝ Ֆրանկո Ֆոդան։


SPORTMEDIA.AM ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ FACEBOOK-ում, INSTAGRAM-ում, TIKTOK-ում, TELEGRAM-ում։

Կոսովոյի հավաքական

Կոսովոյի հավաքականի գլխավոր մարզիչը գերմանացի Ֆրանկո Ֆոդան է։ Հայաստանի հավաքականի դեմ խաղը, որպես Կոսովոյի գլխավոր մարզիչ, 12-րդն է լինելու 59-ամյա  Ֆոդայի համար։  

2001-ից աշխատելով «Շտուրմ Գրացի» համակարգում, Ֆրանկո Ֆոդան 2012-13թթ․ գլխավորել է «Կայզերսլաութերնը», 1 տարի անց վերադառնալով «Շտուրմ Գրաց»։ 2017-22թթ գլխավորել է Ավստրիայի հավաքականը, 2 ամիս էլ զբաղեցրել է «Ցյուրիխի» գլխավոր մարզիչի պաշտոնը։ Նախորդ տարվա փետրվարից Կոսովոյի հավաքականի գլխավոր մարզիչն է։

Տրանսֆերային արժեքներ

Transfermarkt-ը Կոսովոյի հավաքականի անդամների ընդհանուր արժեքը գնահատում է 38,60 միլիոն եվրո, Հայաստանինը՝ 38,93․ 

Կոսովոյի հավաքականի ամենաթանկարժեք ներկայացուցիչը Պրահայի «Սպարտայի» 24-ամյա հարձակվող Ալբիոն Ռահմանին է։

Հայաստանի ընտրանուց, ամենաթանկարժեքը համարվում է Էդուարդ Սպերցյանը՝ 25 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով։

Հանդիպման գլխավոր մրցավար

Ինչպես տեղեկացրել էինք, հանդիպումը սպասարկելու է Ալբանիան ներկայացնող մրցավարական անձնակազմը՝ Յուջին Ջայայի գլխավորությամբ։ Մրցավարի օգնականներ են Ջուլիո Մանին և Մարյուս Սոսեն: Հանդիպման չորրորդ պաշտոնյան Ֆլորիան Լատան է:

Ջայան սպասարկել է Կոնֆերենցիաների լիգայի 10, Եվրոպա լիգայի 7, Ազգերի լիգայի 2, Չեմպիոնների լիգայի 1 հանդիպում։ Հայաստանի հավաքականների կամ հայկական ակումբների խաղեր այս մրցավարը չի սպասարկել։

SPORTMEDIA.AM ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ FACEBOOK-ում, INSTAGRAM-ում, TIKTOK-ում, TELEGRAM-ում:

Մարզադաշտ

Հանդիպումը տեղի է ունենալու «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում։ Պրիշտինայում տեղակայված ստադիոնն ունի 16000 նստատեղ։ Մարզադաշտը միայն ֆուտբոլով չէ, որ հայտնի է։ Այստեղ է կայացել նաև 50Cent-ի, Snoop Dogg-ի ու Էրոս Ռամազոտիի համերգները, որոնցից յուրաքանչյուրին ներկա էին շուրջ 30000 հանդիսական։ 

Իսկ Ֆադիլ Վոկրին, որի անունով անվանակոչվել է մարզադաշտը, հարավսլավիացի ֆուտբոլիստ էր՝ ալբանական ծագումով։ 2008 թվականից Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն էր։ Մահացել է 2018 թվականին՝ ինչից հետո «Քաղաքային» մարզադաշտն անվանակոչվել է իր անունով։

Ջոն Վան՛տ Սխիպի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը կանցկացնի իր երրորդ հանդիպումը։ Նախորդ երկու խաղերում ազգային ընտրանին հանդիպել է Վրաստանի հավաքականին ու զիջել 0։3, 1։6 հաշիվներով, ինչը քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց երկրպագուների շրջանում։ Ինչպես երեկ կայացած նախախաղային ասուլիսում նշեց նիդերլանդացի մասնագետը, Վրաստանի հետ խաղերն իր համար   նախապատրաստություն էին ԱԱ 2026-ի նախընտրական փուլի համար։ Առաջիկա խաղերում Վան՛տ Սխիպն ու իր թիմն ապացուցելու շատ բան ունեն։ Հուսանք, որ Վրաստանից կրած ամոթալի պարտությունից հետո կտեսնենք «այլ» Հայաստանի հավաքական։ 

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիայի մրցաշրջանի լավագույն ռմբարկուն ու ևս 2 ֆուտբոլիստ հեռանում են թիմից
Հաջորդ հոդվածը
FAF-ը 18 տարեկան է

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։