BazaResidence
Խաբիբ ներկա է գտնվել Ատլետիկո-Բարսելոնա հանդիպմանն ու անվանական մարզաշապիկ նվեր ստացել | Նապոլին չի խոչընդոտի Կոնտեին, եթե մասնագետն առաջարկ ստանա Իտալիայի հավաքականից | Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր | Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե| Բաց թողած գոլերը չեն համապատասխանում մեր մակարդակին․ Արտետա|
Նոան երկարաձգեց պայմանագիրն իսլանդացի պաշտպանի հետ
08 Հունիս 2025

Նոան երկարաձգեց պայմանագիրն իսլանդացի պաշտպանի հետ

«Նոան» երկարաձգել է պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ:

Իսլանդացի պաշտպանը հանդես կգա թիմում մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։Այս մասին հայտնում են «Նոայի» մամուլի քարտուղարությունից:

Իսլանդիայի հավաքականի կազմում 15 հանդիպման մասնակցած ֆուտբոլիստը «Նոա» էր տեղափոխվել 2024/25 մրցաշրջանի մեկնարկից առաջ և թիմի հետ միասին դուրս է եկել Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլ, ինչպես նաև նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը և Գավաթը։

«Այն ամենը, ինչ ինձ անհրաժեշտ է, այստեղ է։ Առաջ շարժվենք, միասին», – նշել է Թորարինսոնը պայմանագիրը երկարաձգելուց հետո։

«Նոայի» կազմում Թորարինսոնը մասնակցել է 26 խաղի՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածը
Հայ թենիսիստները հաղթել են միջազգային մրցաշարում
Հաջորդ հոդվածը
7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալ՝ պարաբազկամարտի Եվրոպայի 27-րդ առաջնությունից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։