Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալ՝ պարաբազկամարտի Եվրոպայի 27-րդ առաջնությունից
08 Հունիս 2025

7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալ՝ պարաբազկամարտի Եվրոպայի 27-րդ առաջնությունից

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից:

«Զվարթնոց» օդանավակայում այս գիշեր մարզիկներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատներն ու ընկերները։ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է թիմին բարձր արդյունքների առթիվ՝ ընդգծելով, որ նրանց հաղթանակները շատ ոգևորիչ են։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի կազմում հանդես եկած մարզիկները հաջողությամբ մասնակցել են ինչպես ձախ, այնպես էլ աջ ձեռքով մրցումներին՝ տարբեր դասակարգման քաշային կարգերում։

Եվրոպայի 27-րդ առաջնության ձախ ձեռքով մրցումներում ոսկե մեդալին արժանացել են Սարգիս Ստեփանյանը, Վալտեր Հարությունյանը, Գևորգ Համբարձումյանը, Նաիրա Մեսրոպյանը, բրոնզե մեդալակիրներ են դարձել Գուրգեն Անտոնյանը, Վոլոդյա Բազեյանը, Կամո Կարապետյանը։

Աջ ձեռքով մրցումներում հաղթող են ճանաչվել Վալտեր Հարությունյանը, Վոլոդյա Բազեյանը և Նաիրա Մեսրոպյանը։ Գուրգեն Անտոնյանն ու Շահեն Բաբայանը դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ Հայկ Ստեփանյանը, Էդվարդ Նիկողոսյանը և Սևակ Սիմոնյանը կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին։

Նախորդ հոդվածը
Նոան երկարաձգեց պայմանագիրն իսլանդացի պաշտպանի հետ
Հաջորդ հոդվածը
Պետք է շտկենք իրավիճակն ու վաղվա խաղին այլ տեսքով ներկայանանք․ Վան՛տ Սխիպ

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։