BazaResidence
ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր|
Հայաստանի հավաքականն այսօր առաջին անգամ հանդես կգա նոր մարզաշապիկով
09 Հունիս 2025

Հայաստանի հավաքականն այսօր առաջին անգամ հանդես կգա նոր մարզաշապիկով

Այսօր Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ դաշտ դուրս կգա երրորդ` «Սևան» մարզաշապիկով:

Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:

Նոր՝ «Երրորդ» մարզաշապիկը ունի կլոր օձիք և  հորիզոնական ալիքավոր գծեր՝ կապույտի տարբեր երանգներով, մուգից մինչև բաց։ Մարզաշապիկի դիզայնը փոխանցում է Հայաստանի ամենամեծ և աշխարհի բարձրադիր ամենամեծ լճերից մեկի՝ Սևանա լճի մակերեսի ալիքների շարժումը։  Լճի թերակղզում և հարակից տարածքներում կանգնած են միջնադարյան վանական համալիրներ, որոնցից ամենահայտնին Սևանավանքն է։ 

Չեռնոգորիայի հավաքականի հետ հանդիպումը կկայանա հունիսի 9-ին Նիկշիչ քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:00-ին:


 

Նախորդ հոդվածը
Նիգերիացի պաշտպանը հեռացել է Ուրարտուից
Հաջորդ հոդվածը
Երկու ֆուտբոլիստ հեռացել է Փյունիկից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։