BazaResidence
Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր | Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե| Բաց թողած գոլերը չեն համապատասխանում մեր մակարդակին․ Արտետա| Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ| Մալդինին կարող է դառնալ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ|
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱՄՆ-ի հավաքի շրջանակում երկու հաղթանակ է տարել Կոստա Ռիկայի նկատմամբ
09 Հունիս 2025

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱՄՆ-ի հավաքի շրջանակում երկու հաղթանակ է տարել Կոստա Ռիկայի նկատմամբ

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄՆ-ում, որի շրջանակում երկու ընկերական խաղ է անցկացրել Կոստա Ռիկայի հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Թիմերի միջև առաջին հանդիպումը կայացել է Ֆրեզնոյում և ավարտվել է 86:62 հաշվով՝ հօգուտ Հայաստանի թիմի։

Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը։ Նա այդ խաղում վաստակել է 21 միավոր, 4 անգամ կատարել է արդյունավետ փոխանցում, 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:

Երկրորդ հանդիպումը կայացել է Գլենդելում և ավարտվել է Հայաստանի հավաքականի՝ 103:90 հաշվով հաղթանակով:

Երկրորդ հանդիպման լավագույն խաղացողը դարձյալ Անդրե Սպայթ Մկրտչյանն էր։ Նա վաստակել է 19 միավոր, 8 անգամ կատարել է արդյունավետ փոխանցում, 3 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:

Նախորդ հոդվածը
Երկու ֆուտբոլիստ հեռացել է Փյունիկից
Հաջորդ հոդվածը
Հույն պաշտպանը միացել է Արարատ-Արմենիային

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։