Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Չորս ֆուտբոլիստ հեռացել է Արարատից
10 Հունիս 2025

Չորս ֆուտբոլիստ հեռացել է Արարատից

Երևանի «Արարատում» իրենց ելույթներն ավարտում են Սերոբ Գալստյանը, Արմեն Նահապետյանը, Ռայեն Մզուգին և Բադեմ Դիաբիրան։

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Ֆուտբոլիստների և ակումբի միջև պայմանագրերի ժամկետն ավարտվել է։

Սերոբ Գալստյանը «Արարատի» կազմում անցկացրել է 88 հանդիպում և դարձել է 9 գոլի հեղինակ։
Արմեն Նահապետյանը միացել էր ակումբին 2023 թվականի ամռանը։ «Արարատի» մարզաշապիկով նա մասնակցել է 33 խաղի և խփել 3 գոլ։

Թունիսցի պաշտպան Ռայեն Մզուգին թիմում անցկացրել է երկու մրցաշրջան՝ մասնակցելով 40 հանդիպման և դառնալով 1 գոլի հեղինակ։

20-ամյա մալիացի հարձակվող Բադեմ Դիաբիրան «Արարատի» կազմում հանդես է եկել 6 խաղում։
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին՝ թիմի համար կատարած աշխատանքի և նվիրման համար, ու մաղթում է նրանց հետագա հաջողություններ։

Նախորդ հոդվածը
Փյունիկը նորեկ ունի
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիան գանացի նորեկ ունի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։