Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Փյունիկը նորեկ ունի
10 Հունիս 2025

Փյունիկը նորեկ ունի

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի․ թիմին է միացել 25-ամյա սերբ կիսապաշտպան Սեադ Իսլամովիչը։

Իսլամովիչը սերբական «Նովի Պազար» ակումբի սան է, հանդես է եկել նաև սերբական «Յոշանիցա» և «Ռադնիկ» թիմերում։ 2023 թվականին սերբ ֆուտբոլիստը խաղացել է բելառուսական ԲԱՏԷ-ում՝ վերջինիս կազմում մասնակցելով Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի հանդիպումներին։

Վերջին 1,5 տարին Իսլամովիչը խաղում էր իր հարազատ՝ «Նովի Պազար» թիմում, որի հետ օրեր առաջ դարձել է Սերբիայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Սերբիայի Սուպերլիգայի առաջնություններում նա անցկացրել է 112 խաղ։

Նախորդ հոդվածը
Մ17 ԵԱ․ Հայաստանի 2 ներկայացուցիչ եզրափակիչում է․ 3 ըմբիշ էլ ունի բրոնզե մեդալ վաստակելու հնարավորություն
Հաջորդ հոդվածը
Չորս ֆուտբոլիստ հեռացել է Արարատից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։